-Ի՞նչ գույք ու եկամուտ թաքցնելու մասին է խոսքը, հարգելիս,- այսօր խորհրդարանում, անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին, պատասխանեց ՍԴ անդամի թեկնածու Էդգար Շաթիրյանը՝ նրան հորդորելով իր հետ այդպես չխոսել՝ խորհուրդ տալով հենց իր անցած ուղուն նայել:
«Երբվանի՞ց դարձաք ազգի փրկիչ, ես էլ՝ ազգակործան էլեմենտ: Ո՞վ է Ձեզ բարոյական իրավունք տվել այդչափ կտրուկ և վիրավորական գնահատակններ հնչեցնել բարոյական նկարագրիս վերաբերյալ, Ձեր անցած ուղին նայեք, մտորելու շատ տեղիք ունեք»,- ասաց Շաթիրյանը:

















