ԱԺ-ն Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին:
Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:
Երվանդ Խունդկարյան՝ 84 կողմ, 2 դեմ,
Արթուր Վաղարշյան՝ 86 կողմ, 1 դեմ,
Էդգար Շաթիրյան՝ 85 կողմ, 3 դեմ,
Ընդդիմադիր երկու խմբակցությունները քվեարկության չեն մասնակցել:

















