Categories: Մշակույթ

Վանաձորը արվեստի կենտրոն դարձնելու երազանքով ապրող արվեստագետը․ Աննա Զաքարյան

Նոր երևույթ չէ․ միշտ էլ այդպես է եղել, երբ ստեղծագործող, արվեստով զբաղվող մարդիկ մարզերից դեպի մայրաքաղաք են ձգտել՝ ավելի շատ տեսնելու և ավելի շուտ աչքի ընկնելու ձգտումով։ Սակայն քիչ չեն եղել, և այսօր էլ կան դեպքեր, երբ մեծ քաղաքի մեծ հնարավորություններից հրաժարվելով, արվեստագետները մնում են իրենց հարազատ ծննդավայրում ու ստեղծագործական ողջ պոտենցիալը ներդնում նրա զարգացման գործում։
Այդպիսի մարդիկ սովորաբար համոզված են լինում, որ ստեղծագործելու համար աշխարհի լավագույն վայրը հենց այն է, որտեղ ապրում են։ Ահա այդպիսի մի բազմաշնորհ արվեստագետ է նաև երիտասարդ արվեստագետ Աննան, ով ծնվել, ապրում, ստեղծագործում է Վանաձորում ու իր կյանքը հարազատ Վանաձորից հեռու չի պատկերացնում։
Աննայի բազմաթիվ զբաղմունքների մեջ գլխավոր տեղերում արվեստն ու կինոն են՝ դոկումենտալ կինոն։ Բացի դրանից, Աննան նաև կրթական ծրագրեր է դասավանդում, տեղի ռոք խմբերից մեկի պրոդյուսինգն է իր վրա վերցրել և առհասարակ, ամեն ինչ, ինչով որ Աննան է զբաղվում, կապված է Վանաձորի հետ․«Երևան գալիս-գնում եմ, երբ էներգիայով լցվելու կարիք եմ ունենում, բայց իմ` ներկայիս ողջ գործունեությունն ու բոլոր ապագա պլանները կապված են Վանաձորի հետ․ ուզում եմ իմ ծննդավայրի մշակութային, արվեստի կյանքը զարգացնել և, այո, Վանաձորից այլ քաղաք տեղափոխվելու նպատակ երբեք չեմ ունեցել ու չունեմ․ իմ նպատակներն իմ քաղաքի հետ են կապված»։

Ավելին՝ https://peoplemedia.am/vanadzory-arvesti-kentron-darcnelu-erazanqov-aprogh-arvestagety-anna-zaqaryan/?fbclid=IwAR1MjtLJ6Tt7Ql516kmNh9CsZXB10eyAdNfUHSrsxPOQBc6k0u-kCa6zNhY

editors

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

8 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

9 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

11 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

12 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

13 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

13 hours ago