Աննա Հակոբյանը Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 26-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է դպրոց և ծանոթացել դպրոցում ներկա դրությամբ գործող ուսումնական ճամբարին: Ուսումնական ճամբարն իրականացվում է Ուսումնական ամառ նախագծի շրջանակում: Աշոտ Բլեյանը տիկին Հակոբյանին ներկայացրել է այն նորամուծություններն ու փոփոխությունները, որոնք մշտապես արվում են դպրոցում:

Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից, նա ներկայացրել է կրթահամալիրում 2019թ., 2020-2022թթ ստեղծվող-կառուցվող-զարգացվող հրաշալիների՝ հեղինակային կրթական ծրագրի մշակման, կազմակերպման, տարածման ծրագրային, նյութական, մեդիա միջավայրի զարգացման նախագծերի փաթեթը։ Ըստ այդ փաթեթի՝ կրթահամալիրը յոթ ուղղությամբ գործունեություն է ծավալելու: Դրանք են՝ հեղինակային կրթական բաց ցանց, Արատեսի դպրական կենտրոն, Խաղողի և գինու դպրոց, Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, Հնգամարտի դպրոց Ուսումնական ագարակում, ուսումնական նոր միջավայր՝ կրթական օբյեկտի տանիք, նկուղ, կրթական պարտեզ բնակելի արվարձանում:

Աննա Հակոբյանը շրջել է կրթահամալիրով, ծանոթացել եղած ու իրականացվող աշխատանքներին, շփվել ուսումնական ճամբար այցելած երեխաների հետ: Աշոտ Բլեյանը ներկայացրել է այն խնդիրները, որոնք խոչընդոտում են կրթահամալիրի ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես օրվա ընթացքում աշակերտների՝ դպրոցից դպրոց անվտանգ և հարմար տեղաշարժին և կրթական պարտեզի իրականացմանը՝ որպես այդ խնդիրների լուծում: Ի պատասխան տիկին Հակոբյանն արտահայտել է իր զարմանքն առ այն, որ կրթական նորամուծությունները կարող են խոչընդոտվել քաղաքային իշխանությունների կողմից:

editors

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago