Այսօր ԱԺ-ում քննարկվում է համավարակի դեմ պայքարում կառավարության գործունեությունը գնահատող, ընդդիմության կողմից ստեղծված հանձնաժողովի կազմը հաստատելու նախագիծը։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չափազանց լուրջ են տրամադրված և պատրաստվում են վեր հանել համավարակի դեմ պայքարում թույլ տրված բոլոր թերացումները։ Նախաձեռնողներն առաջարկում են հանձնաժողովում ընդգրկել 12 անդամ՝ 7 անդամ իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և 2 անդամ «Լուսավոր Հայաստան»-ից։
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ելույթում շեշտեց՝ այն, ինչ նախաձեռնվել է, հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ ՀՀ քաղաքացիները բազմաթիվ հարցերով դիմում են պատգամավորներին, բայց հարցերի պատասխանները իրենք չունեն, որովհետև խորհրդարանը իր իրավասությունների շրջանակում այս հարցը չի ուսումնասիրել։Մարուքյանը կարևորեց հանձնաժողովի բաց, թափանցիկ, նաև հրապարակային աշխատանքը։
«Հանձնաժողովի գործունեության 80-90 տոկոսը պետք է լինի հրապարակային, որ մարդիկ տեսնեն։ Օրինակ՝ Առողջապահության նախարարը հրավիրվեց հանձնաժողով, հարցեր են տալիս պատգամավորները, և այս ամենը պետք է տեղի ունենա ժողովրդի աչքի առաջ։ Պարզ է, որ բոլոր երկրներում ընդդիմությունը ներկայացնում է հասարակության էն հատվածի կարծիքը, ովքեր համաձայն չեն որևէ իրավիճակում կառավարության վարած քաղաքականության հետ, հետևաբար նաև էտ կարծիքը ներկայացնելու համատեքստում է այս ամենն իրականացվում և որևէ մեկը չի կարող ասել, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները էսպես են կարծում։ Կան կարծիքներ, և այդ կարծիքների բախումը տեղի է ունենում նաև այս դահլիճում, տեղի կունենա նաև հանձնաժողովում»,- պարզաբանեց Մարուքյանը։
Պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ իր հերթին նկատեց, որ սխալները մատնաշելով, ախտորոշելով և շտկելով են պետական ինստիտուտները ավելի արդյունավետ աշխատում։ «Քննիչ հանձնաժողովի առաքելությունը հնարավոր սխալների վեր հանելն է և շտկելը, որպեսզի ապագայում հնարավորություն ունենանք այլ աղետների, համավարակների դեպքում ավելի դիմդրողական, ավելի ուժեղ պետական ինստիտուտներ ունենալ։ Եվ հետևաբար՝ թե՛ ժողովրդավարությունն է պահանջում, թե՛ ողջախոհությունն է պահանջում, թե՛ հայրենասիրությունն է պահանջում, և թե՛ պետական մտածողությունն է պահանջում, որ դուք չխոչընդոտեք այդ քննիչ հանձնաժողովի ձևավորմանը։ Հակառակը՝ նպաստեք այս հանձնաժողովի արդյունավետ աշխատանքների իրացմանը, որը վեր կհանի այն բոլոր խնդիրները, որոնք եթե շտկենք, մեզ բոլորիս օգուտ կտա»,- դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ասաց վերջինս։
Էդմոն Մարուքյանին հարցով դիմեց Լենա Նազարյանը. «Արդյոք հանձնաժողովը կքննարկի ընդդիմության հայտարարություններն ու գործողությունները , որոնք եղել են հակասական, իրարամերժ, ապակողմնորոշող, միտված են եղել մեկ օրվա լրահոսում երևալու և տարբեր անհարմարություններ կրող մարդկանց բարեհաճությունը վայելելու համար։ Մասնավորապես՝ ասվել է ընդդիմության կողմից, որ պետք է փակել Իրանի և Իտալիայի սահմանը, հետո ասվել է, որ կարանտինի անվանումը կխանգարի, որ սահմանները բացվեն։ Առաջարկվել է, որ խորհրդարանը չաշխատի, հետո բողոքել եք, որ խորհրդարանում դիմակ պետք է չկրեն պագամավորները։ Ասվել է, որ անհրաժեշտ սահմանափակումները կարող են կիրառվել իրավական ակտով, բայց դեմ եք քվեարկել կարանտին սահմանելու որոշմանը»։
Մարուքյանը հակադարձեց՝ հարցը կապ չունի ներկայացված որոշման հետ։ Հարցի մեջ գնահատողական դատողություններ և խեղաթյուրված տեղեկատվություն կա։
Քրիստինե Հովսեփյան
Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…
Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…