Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, դռնփակ ռեժիմով շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը։ Դատարանը պահանջել էր արգելանքի տակ գտնվող գույքի և բանակային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Պաշտպանները ներկայացրել են պահանջված տեղեկանքները։
Դռնփակ դատական նիստի անհրաժեշտության մասին հիմնավորումներն այդպես էլ դեռ հայտնի չեն, իսկ լրագրողների ճշտող հարցադրումներին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը պատասխանեց. «Մի բան հաշվի առեք՝ երբ միջնորդություն է ներկայացվում դռնփակ քննության, դրա շրջանակներում են ներկայացվում հիմնավորումները։ Փակ ռեժիմը ենթադրում է գաղտնիության ռեժիմ բոլորի համար։ Եթե ես հիմա ներկայացնեմ, թե ինչ է քննարկվում դռնփակ ռեժիմով, ինքս կխախտեմ քրեական դատավարության օրենսգրքի պահանջը»։
Վերջինիս խոսքով՝ «քրեական դատավարության օրենսդրությունը նախատեսում է անձնական տվյալներին ուղղակիորեն վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև բանկային գաղտնիքին վերաբերող տեղեկությունը գաղտնի տեղեկություն է»։ Այլ կերպ ասած՝ պահպանվող տեղեկություն է, որը հենց դռնփակ ռեժիմում քննելու ուղղակի հիմքն է։ Այլ հիմքեր՝ պետական գաղտնիք, ազգային անվտանգությանը վերաբերող հարցեր ևս անխուսափելիորեն ենթադրում են այդպիսի ռեժիմ, ինչն օրենքի պահանջ է, ոչ թե հատուկ ցանկություն։
Քրիստինե Հովսեփյան
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել…
Ազգային ժողովում մեկնարկել են «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ» թեմայով խորհրդարանական լսումներ։ ԱԺ…
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ հանձնաժողովում հայտարարել է, որ, չնայած հրադադարի ռեժիմի խախտման մասին…
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը, հանդես գալով Հունաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիմպիակոս Վոլու»…
Լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին դժգոհել է, որ Ուկրաինան «չի ընդունվում ՆԱՏՕ-ի կազմի մեջ», թեև…
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Սուջա» գազաչափիչ կայանի վրա, որը գտնվում է Կուրսկի մարզի Սուջայի…