ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 100-ը: Քվեատուփում առկա է եղել 100 քվեաթերթիկ, իսկ ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 96, դեմ՝ 4:
Հիշեցնենք՝ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախկին նախագահը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էր, որը առողջական խնդիրների պատճառով մանդատը վայր էր դրել: