Հայաստան
16.09.2020

Ոչ թափանցիկ ուղիները հանգեցրին տխուր վերջաբանի. Ժաննա Ալեքսանյան

Ոչ թափանցիկ ուղիները հանգեցրին տխուր վերջաբանի. Ժաննա Ալեքսանյան

«Նախ մենք տեսանք, որ տևական ժամանակ Սահմանադրական դատարանի նախկին կազմը հեռացնելու համար իշխանություններն ինչ հնարքներ էին գործադրում, ինչ ճիգեր ջանքեր, որպեսզի հեռացնեին Հրայր Թովմասյանին, մյուս դատավորներին, որոնց արդեն հեռացրել են և այդ ճանապարհը ինձ դուր չէր գալիս։ Մի կերպ այդ ամենին դիմացավ հանրությունը, որովհետև կարծում էր, որ իրոք ցանկանում են փոխել, բյուրեղյա Սահմանադրական դատարան ունենալ։ Սպասում էինք և հավատ կար, բայց առաջադրված թեկնածուները ոչ մի կերպ չեն բավարարում ՍԴ դատավորներ դառնալու չափանիշներին», առցանց քննարկման ժամանակ նշեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը՝ հավելելով, որ «ոչ թափանցիկ ուղիները հանգեցրին այսպիսի տխուր վերջաբանի»։

Վերջինիս խոսքով՝ հանրությունը մերժում էր այդ թեկնածուների առաջադրումը։ Նրանցից մեկն ակնհայտ կոռումպացված, Քոչարյանի պատվերները կատարողն է, Ա1+ փակողը։ Տրամաբանությունից դուրս է երեկվա կատարվածը։ Բանախոսի պնդմամբ՝ խոսակցություններ են պտտվում, որ երեկ կանչել են պատգամավորներին և ստիպել են քվեարկել այդ թեկնածուների օգտին։ «Դատաիրավական բարեփոխումները չեն լինելու և սա վերջին ապացույցն էր»,- ասաց տիկին Ալեքսանյանը՝ նշելով, որ ոչ մի հավատ այլևս չունի իշխող քաղաքական թիմի նկատմամբ։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադարձավ իր համացանցային գրառմանը. «Եթե իշանություններն անընդհատ կատարում են քայլեր, որոնք իրենց ընտրողներին կրճատում են, ապա դա նշանակում է, որ առաջիկա ընտրությունների վերաբերյալ այլ նպատակներ ունեն։ Առիթներ են տալիս, որ նախկին ընտրողները այլևս չընտրեն իրենց։ Կա՛մ ուզում են հրաժարվել իշխանությունից հաջորդ ընտրության ժամանակ, կա՛մ պատրաստվում են կեղծել այդ ընտրությունները, կա՛մ այդքան հեռու չեն մտածում և վայելում են ներկան։ Անկախ նրանից, թե այս երեք տարբերակներից որն է իրականությանը համապատասխանում, դա նշանակում է, որ մինչև հաջորդ ընտրություններ մենք կունենանք իշխանություններ, որոնք չեն փորձելու բավարարել այն ակնկալիքները, որոնք կան հանրության մեջ և դրա շնորհիվ ստանան այն ձայները, որ ունեին 1,5 տարի առաջ»։

Նավասարդյանը ընդգծեց, որ երեկվա շատ հուզական արձագանքները վկայում են այն մասին, որ եթե նույնիսկ մինչև երեկ կային մարդիկ՝ փորձագետներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք հույս ունեին, որ հեղափոխությունից հետո ակնկալիքները կարդարացվեն, արդեն այդ պատրանքները չունեն։ Այդ սպասելիքները ետ բերելու համար իշխանությունները շատ կտրուկ փոփոխություններ պետք է անեն իրենց վարքագծի, իրենց ռազմավարության և մարտավարության մեջ։

Երեք ՍԴ դատավորների մասով Նավասարդյանը նկատեց, որ մոտ մեկ տարի առաջ Սահմանադրական դատարանը հայտարարվել էր հեղափոխության հիմնական դիմադրության բաստիոնը, Հրայր Թովմասյանն էլ ներկայացվում էր որպես հիմնական չարիք։ Ենթադրվում էր, որ այդ բաստիոնը վերացնելու համար շատ լուրջ և հետևողական քայլեր էին պետք։ Արդյունքում՝ Հրայր Թովմասյանը մնում է ՍԴ դատավոր, և դրված խնդիրը չի լուծվել։ «Հասանք մի մոդելի, ըստ որի ոչ մի բան չի փոխվում»,- փաստեց բանախոսը։

«Հելսինկյան ասոցացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը չի կիսում այն տեսակետը, որ այս Սահմանադրական դատարանը դարձավ գրպանային նոր իշխանությունների համար։ Ոչինչ չի հուշում, որ ՍԴ-ն այս կազմով ենթարկվելու է ներկայիս իշխանություններին։ Հին կադրերը փոխարինվեցին շատ ավելի վատ կադրերով։ Այս իշխանություններին չի ծառայելու որևէ մեկը՝ Դատախազությունը, Ոստիկանությունը, Սահմանադրական դատարանը։ Բոլոր գործողություններն ուղղված են այս իշխանություններին տապալելուն, վարկաբեկելուն, եթե այս իշխանությունները գործարքի մեջ չեն նախկին իշխանությունների հետ։ «Հեղափոխությունը բոլորս լուրջ էինք ընդունել, ենթանդրում էինք, որ մեծ փոփոխություններ են լինելու, քանի որ նման լեգիտիմություն ունեցող իշխանություն մենք դեռ չէինք ունեցել»,- եզրափակեց Կարապետյանցը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Մի անգամ պարտվել ես, ինչո՞ւ ես քո պարտությունների բարդույթն անընդհատ մեր վրա բարդում.  Կարապետյան
17:06
Մի անգամ պարտվել ես, ինչո՞ւ ես քո պարտությունների բարդույթն անընդհատ մեր վրա բարդում. Կարապետյան
Մոսկվայում աննորմալ են համարում Երևանում Զելենսկուն հարթակի տրամադրումը․ Պեսկով
15:33
Մոսկվայում աննորմալ են համարում Երևանում Զելենսկուն հարթակի տրամադրումը․ Պեսկով
Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև
14:21
Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև
«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի չունենանք ատոմակայան»․ Էդմոն Մարուքյան
13:41
«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի չունենանք ատոմակայան»․ Էդմոն Մարուքյան
Տուն ենք մտել, հո՞ դատարկ ձեռքով չէինք մտնելու, եղբա՛յր. Փաշինյանը` զինվորականին
13:00
Տուն ենք մտել, հո՞ դատարկ ձեռքով չէինք մտնելու, եղբա՛յր. Փաշինյանը` զինվորականին
Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստանում «ռևանշիստական մտածողությամբ անձանց» մասին
12:06
Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստանում «ռևանշիստական մտածողությամբ անձանց» մասին
Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել. Բարսեղյան
23:09
Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել. Բարսեղյան
Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու, երկու երեխա եմ կորցրել. հարց՝ Թաթոյանին
19:48
Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու, երկու երեխա եմ կորցրել. հարց՝ Թաթոյանին
Դինամիկ կապ կա իշխանությունների ու հասարակության հետ. Կարապետյան
18:34
Դինամիկ կապ կա իշխանությունների ու հասարակության հետ. Կարապետյան
Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Գրիգորյան
16:29
Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ
14:57
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ
Ուզում են հայ և հաղթանակ բառերն իրարից հեռացնել. Նարեկ Կարապետյան
12:48
Ուզում են հայ և հաղթանակ բառերն իրարից հեռացնել. Նարեկ Կարապետյան
Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին
12:03
Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում․ վարչապետի ուղերձը
11:18
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում․ վարչապետի ուղերձը
1994-ին ՀՀ Ադրբեջան բալանսը ստեղծվել է, քանի որ Թուրքիան հակամարտությանը ուղղակի չի միջամտել
10:35
1994-ին ՀՀ Ադրբեջան բալանսը ստեղծվել է, քանի որ Թուրքիան հակամարտությանը ուղղակի չի միջամտել