Աշխարհ
17.09.2020

Ո՞ր երկրներում է պարտադիր դիմակների կրումը և ի՞նչ տուգանքներ են նախատեսված

Ո՞ր երկրներում է պարտադիր դիմակների կրումը և ի՞նչ տուգանքներ են նախատեսված

Սեպտեմբերի 11-ին Հայաստանում դադարեցվեց շուրջ 6 ամիս ձգված արտակարգ դրությունը, սահմանվեց կարանտին՝ մինչև 2021 թվականի հունվարի 11-ը։ Կարանտինի ընթացքում սահմանված վայրերում դիմակ չկրելու համար տուգանքը կազմում է 10․000 դրամ,  իսկ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները և արգելքները խախտելը կարժենա 50․000-100․000 դրամ։

Արդեն գրել էինք, որ եվրոպական մի շարք երկրներ վերադարձել են խստացված ռեժիմին ու սահմանել են պարտադիր կանոններ՝ այդ թվում անհատական պաշտպանիչ միջոցների կրման համար։ Տեսնենք թե որ երկրում ի՞նչ սահմանափակումներ են գործում ու ի՞նչ տուգանքներ են նախատեսված դրանք խախտելու դեպքում։

Գերմանիայի բոլոր դաշնային նահանգները պահանջում են դիմակներ կրել հասարակական վայրերում և հասարակական տրանսպորտում: Ողջ երկրի տարածքում «դիմակային ռեժիմի» ներդրման պատճառներից մեկը գերմանական Յենա քաղաքի դրական փորձն էր, որը Գերմանիայում առաջինն էր, որ պարտավորեցրեց բնակչությանը պաշտպանական դիմակներ կրել: Քաղաքային իշխանությունները նշում են, որ նոր կանոնակարգերի ներդրումից հետո զգալի առաջընթաց են գրանցել կորոնավիրուսի դեմ պայքարում:

Բացի այդ, դաշնային նահանգները տուգանքներ են նախատեսում մարդկանց միջև սահմանված 1,5 մետր հեռավորությունը խախտելու համար: Օրինակ ՝ Բեռլինում նման վարքի համար քաղաքացիները կարող են տուգանվել 25-ից 500 եվրոյի չափով, իսկ սանիտարական չափանիշներին չհամապատասխանելու համար բիզնես ձեռնարկությունը կարող է տուգանվել մինչև 10 հազար եվրո։Բրանդենբուրգում մասսայական միջոցառման յուրաքանչյուր մասնակից կտուգանվի 50-ից 500 եվրո, իսկ կազմակերպիչը՝  500-ից 2500 եվրոյով:

Ֆրանսիայում դիմակ կրելը պարտադիր է հասարակական տրանսպորտի բոլոր տեսակների, ներառյալ տաքսիների համար: Խախտողներին սպառնում է 135 եվրո տուգանք:

Նիդերլանդներում նույնպես սահմանված է 1.5 մ հեռավորության պահպանում և հասարակական տրանսպորտում դիմակների կրում: Յուրաքանչյուր ոք, ով չենթարկվի կանոններին, կտուգանվի համապատասխանաբար 400 և 90 եվրո։

Բելգիայում դիմակ չկրելու համար հասարակական տրանսպորտի ուղևորը կտուգանվի 250 եվրոյով։ Դիմակ կրելը պարտադիր է նաև այն փակ տարածքներում, որտեղ անհնար է ապահովել 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

Ավստրիայում դիմակներ կրելը պարտադիր է հասարակական տրանսպորտում, դեղատներում, հիվանդանոցներում և սպասարկման որորտի այն վայրերում, որտեղ հնարավոր չէ պահպանել նվազագույն հեռավորությունը, օրինակ ` վարսավիրանոցում: Օրենքը խախտողները կարող են տուգանվել մինչև 3,6 հազար եվրոյի չափով: Կանոններին չհետևող ընկերությունների համար սահմանված է տուգանք մինչև 30 հազար եվրո:

Դիմակների կրումը արտադիր է նաև Լեհաստանում հասարակական տրանսպորտով երթևեկելիս, խանութներում, վարսավիրանոցներում և կրոնական հաստատություններում: Լեհաստանի ոստիկանությունը առանց դիմակների հաճախորդներին կարող է տուգանել 500 լեհական զլոտիի (մոտ 110 եվրո) չափով։

Այս կամ այն չափով դիմակներ կրելու պարտադրանքը շարունակում է մնալ եվրոպական այնպիսի երկրներում, ինչպիսիք են Լատվիան, Սլովենիան, Իտալիան, Հունգարիան, Հունաստանը, Պորտուգալիան և Ռումինիան: Այս բոլոր պետությունները տուգանքներ են նախատեսում «դիմակային ռեժիմը» ​​խախտելու համար:

Աշխարհի շատ համաճարակաբաններ աշնան կեսին կանխատեսում են Covid-19-ի նոր, այսպես ասած երկրորդ ալիք, ուստի հորդորում են մարդկանց լինել ավելի պատասխանատու։ Երկրների իշխանություններն էլ իրենց հերթին կոչ են անում պահպանել սոցիալական հեռավորություն և կրել դիմակներ։

Լրահոս
Ձերբակալված բոլոր անձինք կենթարկվեն բժշկական զննության
20:00
Ձերբակալված բոլոր անձինք կենթարկվեն բժշկական զննության
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին
19:39
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին
ԵՄ-ն կոչ է անում պատժամիջոցներով շարունակել ճնշումը Մոսկվայի վրա
19:14
ԵՄ-ն կոչ է անում պատժամիջոցներով շարունակել ճնշումը Մոսկվայի վրա
Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ
19:01
Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ
Հօգուտ ՀՀ-ի՝ կբռնագանձվի 134 միլիոն դրամ
18:33
Հօգուտ ՀՀ-ի՝ կբռնագանձվի 134 միլիոն դրամ
Ժիրայր Մխիթարյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ
18:12
Ժիրայր Մխիթարյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ
Դեսպան Քվինն այցելել է Արարատի «Ջի Թի Բի Սթիլ» գործարան
18:01
Դեսպան Քվինն այցելել է Արարատի «Ջի Թի Բի Սթիլ» գործարան
Ուսումնարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Երևանի արհեստի պետական քոլեջ
17:44
Ուսումնարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Երևանի արհեստի պետական քոլեջ
ՀՀ-ն՝ առաջատար ուղղություն «Eid Al-Fitr 2025»-ի տոնական ուղևորությունների ցանկում
17:24
ՀՀ-ն՝ առաջատար ուղղություն «Eid Al-Fitr 2025»-ի տոնական ուղևորությունների ցանկում
Ես չեմ կարծում, թե Գյումրիում պարտվելու ենք. Ալեն Սիմոնյան
16:56
Ես չեմ կարծում, թե Գյումրիում պարտվելու ենք. Ալեն Սիմոնյան
Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
16:45
Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
Խաչատուր Սուքիասյանը անդրադարձել է  դրսի սրճարաններում ծխելու խնդրին
16:22
Խաչատուր Սուքիասյանը անդրադարձել է դրսի սրճարաններում ծխելու խնդրին
Fastex-ի բլոկչեյն լուծումները ներկայացվել են Գեղարվեստի ակադեմիայում
16:03
Fastex-ի բլոկչեյն լուծումները ներկայացվել են Գեղարվեստի ակադեմիայում
ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Եմենի հութիներին
15:52
ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Եմենի հութիներին
Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
15:36
Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը