Քաղաքականություն

Բոլորին տրվել էր հնարավորություն իմանալ իրենց «յորղանի» չափը. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը համոզված է՝ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում հայտնված գրառումը վերաբերում է Ծառուկյանի թիմակցին՝ Պետրոսյան Գևորգին, քանի որ մամուլում և համացանցում մշտապես տեղեկություններ են պտտվում, որ պատգամավորը առողջական խնդիրներ է ունեցել մշտապես, նույնիսկ նախարարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածում։

«Հիմա, կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանի բուռն քաղաքական գործունեության վերելքի շրջանում նա փորձում է վեր հանել նորից նման հարցեր,որպեսզի քաղաքական գործունեության իմիտացիա ձևավորի»,- լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց փոխխոսնակը։

Վերջինիս խոսքով՝ եթե Ծառուկյանի գրառումը վերաբերվում է վարչապետին, ապա Ծառուկյանը պետք է համարձակություն ունենար անուն նշելու կամ ավելի հստակ գրելու։ Պարոն Սիմոնյանը նույնիսկ վստահ չէ, որ այդ էջը պատկանում է ԲՀԿ ղեկավարին։

Լրագրողի նկատառմանը, որ հուշագրի ստորագրման ժամանակ իշխող քաղաքական թիմն արդյո՞ք տեղյակ չէր Ծառուկյանի անցյալից, Սիմոնյանը պատասխանեց. «Այդ տեղեկությունները Ծառուկյանի հետ կապված, որ նա դատապարտված է եղել բռնաբարության համար եկեղեցու տարածքում, ինչպես նաև կողոպուտի, հայտնվել են շատ ավելի ուշ քան ձեր նշած իրադարձությունները»։

Սիմոնյանը շեշտեց՝ եղել է հեղափոխություն, տարբեր դերակատարներ են եղել, բոլորին տրվել է հնարավորություն մաքուր էջից սկսելու, և բոլորը ունեցել են հնարավորություն իմանալ «իրենց յորղանի չափը»։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

4 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

4 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

4 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

5 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

6 hours ago