Categories: Հայաստան

ՀՀ ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի 26.06.2019թ. նիստում

Հարգելի՛ զեկուցող Օմցիգ, տիկնայք և պարոնայք, հարգարժան նախագահող, Նախորդ նստաշրջանում այս դահլիճում ես արդեն անդրադարձել եմ կոռուպցիայի խիստ բացասական ազդեցության վերաբերյալ ժողովրդավարության և իրավունքի գերակայությանը: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Օմցիգին՝ իր համապարփակ, թիրախավորված և ազնիվ զեկույցի համար, որը բացահայտում է ավտորիտարիզմի և կոռուպցիայի փոխկապակցվածությունը: Դաֆնե Կարուանա Գալիսիայի անունը չպետք է մոռացվի այս դահլիճում, մեր երկրներում և այլուր, քանի որ նա ճշմարտության կողքին կանգնեց, նա պաշտպանեց այն, ինչն էթիկայի տեսանկյունից ճիշտ է և ուղղված է ի բարօրություն սովորական մարդկանց: Նա համարձակվեց հանրության աչքերը բացել այն բանի, վրա թե ինչպես է Մալթայում կոռուպցիան էռոզիայի ենթարկում ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը:
Երբ մենք քննարկում էինք պարոն Վան դեր Վարթի զեկույցը, ադրբեջանական լաունդրամատի կողմից մեր գործընկերները փորձեցին արագ հերքել, որ համաշխարհային կոռուպցիայի աղբյուրներից մեկը հենց Ադրբեջանն է: Փաստարկվում էր, որ երկիրը՝ որպես այդպիսին, չի կարող մեղադրվել նման երևույթում. բարեբախտաբար այս զեկույցում հստակ անուններ են հնչում: Ես այսօր հնչեցնում եմ այդ անունները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, այդ նախագահի աղջիկները, Ադրբեջանի Արտակարգ դրության նախարարը, Ադրբեջանի Էներգետիկայի նախարարը. նրանք բոլորն էլ հանդիսանում են ընկերությունների սեփականատերեր, ում պատկանում են Պիլատուս բանկի բաժնեմասերը: Այս բանկը, ըստ Պանամայի թղթերի, գրանցվել էր Մալթայում՝ անօրինական էներգետիկ և շինարարական գործարքներ անելու համար: Ես այս հանգամանքն եմ ընդգծում. կոռուպցիան երբեք հասարակ մարդկանց համար չէ: Կոռուպցիայից օգտվում են քաղաքական գործիչներն ու գործարարները, ովքեր երբեք ինքնուրույն կանգ չեն առնի: Նրանք կգնեն իրենց ազդեցությունը թվացյալ ժողովրդավարական երկրներում, կվերաձևակերպեն քաղաքական համակարգը՝ ըստ իրենց հայեցողության և կօգտագործեն այդ երկրները իրենց հետ անօրինական հարստացման սխեմաները զարգացնելու համար: Մալթայում ժողովրդավարության և իրավունքի գերակայության բարելավումը կարևոր է: Դաֆնայի սպանության համապարփակ, թափանցիկ և լրիվությամբ իրականացումը հրամայական է: Սա, ցավոք սրտի, մի հերթական դեպք է, բայց այն անկյունաքարային է, որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք մենք՝ որպես պատգամավորներ, կարող ենք պաշտպանել լրագրողներին, թե՝ ոչ: Այն գործիքները, որ մենք ունենք մեր ձեռքին՝ GRECO-ն և MONEYVAL-ը, պետք է հզորացվեն, որպեսզի այս դեպքերը չկրկնվեն: Հստակ է, որ միջազգային հասարակական կազմակերպությունները, հետաքննող լրագրողները մեր լավագույն դաշնակիցներն են, ովքեր մեր օժանդակության կարիքն ունեն: Կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է սահմանափակվի մեկ կամ երկու երկրով, այն պետք է լինի համընդհանուր, աներկբա և սկզբունքային բոլոր դեպքերում: Սա միակ պայմանն է, որի պարագայում մենք կարող ենք վստահ լինել, որ այլ ռումբով մեքենա չի ուղարկվում այլ լրագրողի վրա:

Աղբյուրը՝ aravot.am

editors

Recent Posts

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…

1 minute ago

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

7 minutes ago

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

13 minutes ago

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

11 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

12 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

18 hours ago