Հայաստան
18.09.2020

Չէինք ուզում ունենալ ՍԴ, որը մեր սիրելին է. Գևորգ Պապոյան

Չէինք ուզում ունենալ ՍԴ, որը մեր սիրելին է. Գևորգ Պապոյան

365news.amի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը

– Ինչո՞վ կարող է ավարտվել Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հակամարտությունը, որ ծավալվել է խորհրդարանում և Ֆեյսբուքում։

– Ես կարծում եմ, որ այդպիսի հակամարտություն չկա կոնկրետ Ծառուկյան-Փաշինյան։ Եվ կարծում եմ՝ չի կարող լինել։

– Հակամարտություն չէ՞, երբ Փաշինյանը Ծառուկյանին հիշեցնում է բռնաբարության մասին մեղադրանքը, Ծառուկյանն ակնարկում է վարչապետի հոգեկան անառողջության մասին։

– Այդ կոնտեքստում, բնականաբար, մեր քաղաքական թիմն անձնավորված հարցեր չի քննարկում և չի էլ կարող քննարկել։ Բոլոր հարցերն իրավական և քաղաքական հարթությունում են։ Այսինքն՝ կլինե՞ն հարցեր, որոնք կապված են հարկեր վճարելու կամ չվճարելու հետ։ Մենք այդ հարցերը համարում ենք տնտեսական։ Եթե մեկ այլ քաղաքական գործիչ դա համարում է անձնական հարց, դա իր խնդիրն է։ Մենք դա համարում ենք տնտեսական հարց։

Լիցենզիայի հարցը տնտեսական է։ Եթե քաղաքական հարց է, մեզ համար քաղաքական է։ Կապված է ինչ-որ իրավական գործընթացների հետ, մենք դա համարում ենք զուտ իրավական պրոցես, որը պետք է լուծեն իրավապահները, դատարանները։ Եվ մենք որևէ հարց չենք անձնավորում և կապված չէ քաղաքական կամ ոչ քաղաքական գործչի քաղաքական հայտարարությունների հետ։

– Եվ այս լեզվակռիվը քաղաքակա՞ն կռիվ է։

– Եթե որևէ անձի հետ քաղաքական զրույց ունենք, դրա տեղը խորհրդարանի ամբիոնն է, թիվ մեկ քաղաքական ամբիոնը։ Եվ այդ ամբիոնից այդպիսի հայտարարություններ, զրույցներ կամ բանավեճ կարող ենք ունենալ և շատ նորմալ է ու պետք է լինի։ Մնացած բոլոր հարցերը տնտեսական և իրավական են։ Եթե կան մարդիկ, որոնք փորձում են իրենց տնտեսական կամ իրավական խնդիրները քաղաքականությամբ քողարկել, դա իրենց խնդիրն է։ Մենք այդպիսի մտադրություններ չունենք և այդպիսի գործողություններ միանշանակ չենք ձեռնարկի։ Կա քաղաքական հայտարարության ժամ կամ բանավեճ, ԱԺ ամբիոնից կհնչեն քաղաքական հայտարարություններ կամ բանավեճ։

– Պարոն Պապոյան, երկու օր առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ԲՀԿ առաջնորդին ակնարկեց, որ որոշ մարդիկ կրթական բարեփոխումների արդյունքում կսովորեն ղեկավարել սեփական հորմոնները։ Պարոն Հարությունյանն այդպիսով փորձեց փակել թեման։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այդ թեման նորից ջրի երես հանեց։

– Ճիշտ եք ասում՝ Արայիկ Հարությունյանը, կարծում եմ, այդ թեման փակեց։ Ու ոչ միայն այդ թեման, այլև սեռական դաստիարակության թեման ու այն քաղաքականացնելու փորձերը։ Փաշինյանի ասածը թեման վերջնական փակելու տրամաբանության մեջ է։

– Իսկ ճի՞շտ է, որ ՍԴ դատարանի դատավորների երեք օր առաջվա քվեարկությունից «Իմ քայլը» շոկի մեջ է։

– Ի՞նչ իմաստով։

– Այն իմաստով, որ ի սկզբանե այլ քվեարկություն էր նախատեսված։

– Բայց մենք նախապես էլ հայտարարել էինք։ Երբ մեզ ասում էին՝ ո՞նց եք քվեարկելու, ես ասում էի՝ կլսենք թեկնածուներին, կքվեարկենք։ Ես զգում էի, որ լրագրողները լուրջ չէին վերաբերվում այդ խոսքին։ Ասում էին՝ ո՞նց կարող է այդպես լինի, դուք արդեն որոշել եք։ Բայց այդպես էլ եղավ՝ լսեցինք թեկնածուներին և քվեարկեցինք ինչպես մեր այդ պահի տրամադրությունն էր և ի հակառակ այն կանխատեսումների, որոնք մամուլում կային, որ նախապես որոշված է։

– Այնուամենայնիվ, հերքո՞ւմ եք, որ ձեր որոշ գործընկերներ շոկի մեջ են իրենց իսկ քվեարկությունից։

– Ես, անկեղծ ասած, շոկի մեջ գտնվող գործընկերոջ չեմ ճանաչում, միգուցե կան այդպիսի մարդիկ։

– Լավ, ի վերջո ի՞նչ տարբերություն նախահեղափոխական Խունդկարյանի և հետհեղափոխական Խունդկարյանի միջև։

– Ես դուրս չեմ գա այն տրամաբանությունից, ինչը մեր խմբակցության ղեկավարն իր հարցազրույցում ասել է։ Երբ մենք այս փոփոխություններն անում էինք, չէինք անում նրա համար, որ մեզ ծանոթ, մոտիկ, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչ դառնա դատավոր։ Մենք անում էինք նրա համար, որ Սահմանադրական դատարանի դատարանակազմության գործընթացը և դատարանի կազմը համապատասխանի այն ոգուն և տառին, որը կա այստեղ։

Սահմանադրության մեջ ինչպե՞ս է գրված, ինչպե՞ս է կազմվում ՍԴ կազմը՝ հենց այդ տրամաբանությամբ էլ կազմվել է, այստեղ մենք անձերից պետք է վերանանք՝ դատավորների ընդհանուր ժողով, որն ունի առաջադրելու իրավունք, առաջարկում է թեկնածու, քննարկում ենք, կա նախագահ, որն ունի առաջարկելու իրավունք, առաջարկել է, քննարկել ենք, կա կառավարություն, որն առաջադրել է, քննարկել է։ Եվ եթե նկատել եք, ամենամեծ դեբատն ու քննարկումը մեր կառավարության ներկայացրած թեկնածուների շուրջ է տեղի ունեցել։

Սա ցույց տվեց այն քաղաքական կամքը, որ չխառնվել ՍԴ ներքին գործերին և չունենալ ՍԴ, որը քո սիրելին է, այլ ունենալ ՍԴ, որը բացառապես անկախ է։ Հիմա չգիտեմ՝ մեզ կհաջողվի՞ ունենալ այդպիսի ՍԴ, թե՝ ոչ, բայց մեր գործողություններով մենք նվազագույնը ցույց ենք տվել, որ մեզանից կախված ՍԴ մենք չենք ուզում։ Եթե տեսականորեն կարող ենք, միևնույն է՝ չենք ուզում։

– Դուք գիտեք, որ այդպես է ընկալվում։ Այն, որ Խունդկարյանը և Վաղարշյանը դարձան դատավոր, կա տեսակետ, որ նրանք նախապես ձեզ հավատարմության երդում էին տվել, որ ընտրվեն։

– Դա բացարձակապես աբսուրդային տեսակետ է։ Ես վստահ եմ, որ դա աբսուրդային է։ Եթե այդպիսի խնդիր լիներ․․․

․․․Վահրամ Ավետիսյանն ավելի հավատարիմ կլիներ․․․

-․․․շատ ավելի հավատարիմ թեկնածուներ էր հնարավոր գտնել։ Բայց մենք այդ թեկնածուներին այդ տրամաբանությամբ չենք քննարկել, մենք քննարկել ենք թեկնածու, որը մեզանից անկախ է, և փորձել ենք գտնել թեկնածու, որն ուրիշներից էլ է անկախ։ Բավարար չէ, որ թեկնածուն միայն գործող իշխանությունից լինի անկախ, այդ թեկնածուն պետք է նաև նախորդներից անկախ լինի և լինի բոլորից անկախ՝ ինձանից, ձեզանից, որ երբ խնդիր ունենանք ՍԴ-ում՝ ես, դուք, նախկինը, ներկան, ապագան, այդ թեկնածուն որևէ մեկից կախվածություն չունենա։ Ես կրկնում եմ՝ վստահ չեմ, որ մենք իդեալական թեկնածուներ ենք առաադրել ու ընտրել, բայց մենք փորձել ենք այդպես անել և ազնիվ ենք եղել մեր մղումներում։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս
Մի անգամ պարտվել ես, ինչո՞ւ ես քո պարտությունների բարդույթն անընդհատ մեր վրա բարդում.  Կարապետյան
17:06
Մի անգամ պարտվել ես, ինչո՞ւ ես քո պարտությունների բարդույթն անընդհատ մեր վրա բարդում. Կարապետյան
Մոսկվայում աննորմալ են համարում Երևանում Զելենսկուն հարթակի տրամադրումը․ Պեսկով
15:33
Մոսկվայում աննորմալ են համարում Երևանում Զելենսկուն հարթակի տրամադրումը․ Պեսկով
Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև
14:21
Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև
«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի չունենանք ատոմակայան»․ Էդմոն Մարուքյան
13:41
«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի չունենանք ատոմակայան»․ Էդմոն Մարուքյան
Տուն ենք մտել, հո՞ դատարկ ձեռքով չէինք մտնելու, եղբա՛յր. Փաշինյանը` զինվորականին
13:00
Տուն ենք մտել, հո՞ դատարկ ձեռքով չէինք մտնելու, եղբա՛յր. Փաշինյանը` զինվորականին
Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստանում «ռևանշիստական մտածողությամբ անձանց» մասին
12:06
Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստանում «ռևանշիստական մտածողությամբ անձանց» մասին
Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել. Բարսեղյան
23:09
Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել. Բարսեղյան
Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու, երկու երեխա եմ կորցրել. հարց՝ Թաթոյանին
19:48
Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու, երկու երեխա եմ կորցրել. հարց՝ Թաթոյանին
Դինամիկ կապ կա իշխանությունների ու հասարակության հետ. Կարապետյան
18:34
Դինամիկ կապ կա իշխանությունների ու հասարակության հետ. Կարապետյան
Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Գրիգորյան
16:29
Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ
14:57
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ
Ուզում են հայ և հաղթանակ բառերն իրարից հեռացնել. Նարեկ Կարապետյան
12:48
Ուզում են հայ և հաղթանակ բառերն իրարից հեռացնել. Նարեկ Կարապետյան
Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին
12:03
Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում․ վարչապետի ուղերձը
11:18
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում․ վարչապետի ուղերձը
1994-ին ՀՀ Ադրբեջան բալանսը ստեղծվել է, քանի որ Թուրքիան հակամարտությանը ուղղակի չի միջամտել
10:35
1994-ին ՀՀ Ադրբեջան բալանսը ստեղծվել է, քանի որ Թուրքիան հակամարտությանը ուղղակի չի միջամտել