

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Նորայր Դավիդյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես նշվում է.
«Խորը ցավով տեղեկացանք, որ 70 տարեկան հասակում մահացել է այրվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը:
Իմ և առողջապահության նախարարության ողջ անձնակազմի անունից ցավակցում եմ մեծանուն ու վաստակաշատ բժշկի հարազատներին և մերձավորներին»:
Կենսագրական տվյալներ
1966-1972 թվականներին Նորայր Դավիդյանը սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, 1972-1973 թթ.՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ինտերնատուրայում։
1976-1980 թվականներին այրվածքային վիրաբուժության գծով վերապատրաստվել է Մոսկվայի Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտում։ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ներկայացրած ծրագրի «A-948» գիտական թեմայի ղեկավար-մենեջեր:
1973-1995 թվականներին եղել է Երևանի թիվ 6 կլինիկական հիվանդանոցի այրվածքային բաժանմունքի վիրաբույժ։
1982 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ այրվածքային վիրաբուժության գծով:
1985-1991 թվականներին աշխատել է Մանկական այրվածքաբանության բաժանմունքի վարիչ:
1991-1995 թվականներին ղեկավարել է Այրվածքների կենտրոնը:
1995-2003 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքային գիտական կենտրոնի ղեկավար։
1996 թվականին այրվածքային վիրաբուժության գծով վերապատրաստվել է Նյու Յորքի Կոռնելի անվան համալսարանում։ 1996 թվականին ղեկավարել է ՀՀ ԳԱԱ «Ծանր այրվածքների բուժումը» գիտական թեման։
2003 -2007 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարար։Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է մի շարք պարգևների և մրցանակների:
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…