Հայաստան

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ավրորա»-ի 5-րդ տարեդարձի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավրորա մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

Շնորհավորում եմ Ավրորա մարդասիրական նախաձեռնության հիմնադրման 5-րդ տարեդարձի կապակցությամբ:  Նախաձեռնության հիմնադիր անդամներին և ողջ անձնակազմին հղում եմ իմ ջերմ ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները:

Ավրորան, անշուշտ, երիտասարդ նախաձեռնություն է, և համոզված եմ դեռ երկար ու արգասաբեր ճանապարհ ունի անցնելու: Սակայն այսօր արդեն իսկ կարող ենք փաստել, որ այն իր անուրանալի լուման է ներդնում աշխարհում մարդասիրական արժեքների սփռման և այդ ճանապարհով խաղաղության ամրապնդման գործում: Այն իր գործունեությամբ նպաստում է մարդկության առաջընթացին և արդարության, խաղաղության ու համերաշխության սկզբունքների հաստատմանը:

Տարեցտարի ընդլայնվում են նախաձեռնության աշխարհագրությունը և գործունեության ոլորտները: Այն այլևս ճանաչելի է աշխարհում և հաստատուն տեղ է զբաղեցնում միջազգային այլ հեղինակավոր կառույցների շարքում:

Ավրորան իր գործունեության միջոցով նպաստում է նաև Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանն ու ճանաչելիության  ընդլայնմանն աշխարհում: Այն անկասկած դարձել է մեր ժողովրդի յուրատեսակ այցեքարտերից մեկը:

Նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը հիրավի մեծ և ազնիվ գործ են կատարել: Մարդասիրությունը փառաբանելու և խաղաղության ու մարդկության առաջընթացին ծառայելու անմնացորդ նվիրումը քաջալերելու միջոցով նրանք հասել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակն անմահացնելու իրենց գաղափարի իրականացմանը:

Ցավոք, ժամանակակից աշխարհում հակամարտություններն ու պատերազմների ողբերգություններն ամենուրեք են։ Ավրորայի մրցանակաբաշխությունը հենց այն գործիքներից է, որը հիրավի կարևոր ներդրում է կատարում մարդկային ողբերգությունների կանխարգելման և խաղաղության հաստատման գործում: Ավրորան սատարում ու մեծարում է այն անհատներին, ովքեր, անտեսելով բոլոր դժվարություններն ու վտանգները, գործում են հանուն մարդկային կյանքի, առողջության, արժանապատվության ու իրավունքների պաշտպանության, հանուն խաղաղության։

Կրկին շնորհավորելով Ավրորայի 5-րդ տարեդարձը՝ իմ հիացմունքն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աշխատում են այս նախաձեռնության ծրագրերը կյանքի կոչելու համար:

Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:

Թիվ 1

Recent Posts

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

23 minutes ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

2 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

2 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

17 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

21 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

21 hours ago