Երևանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետը՝ գրելով.
Ինչպես նախկինում, այսօր էլ, ապագայում էլ մեկտեղելու ենք մեր ջանքերը տարածաշրջանում կայունության, խաղաղության երաշխավորի մեր դերակատարումն իրականացնելու, Արցախի և Հայաստանի բնականոն և թռիչքաձև զարգացումն ապահովելու համար:

















