Հայաստան
21.09.2020

ԱԱԾ-ում կան պատվախնդիր սպաներ, նաև կան անձինք, ովքեր պետք է լքեն ԱԱԾ շարքերը

ԱԱԾ-ում կան պատվախնդիր սպաներ, նաև կան անձինք, ովքեր պետք է լքեն ԱԱԾ շարքերը

Ռուսական «Դոսյե» կենտրոնի կողմից հրապարակված զեկույցն ամբողջությամբ ենթադրում է հանցագործության մասին հաղորդում՝ այսպիսի հայտարարություն արեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Հրապարակման մեջ զետեղված տեղեկությունների վերաբերյալ ԱԱԾ-ում ուսումնասիրությունները արդեն սկսվել են, սակայն Քյարամյանը դեռևս այլ մանրամասներ հայտնել չի կարող։

Հանրության կողմից լյուստրացիայի պահանջների մասով Քյարամյանը հստակեցրեց, որ ԱԱծ-ում կան բազմաթիվ պատվախնդիր սպաներ, ովքեր իրենց աշխատանքը կատարում են «ի բարօրություն Հայաստան աշխարհի», բայց, բնականաբար, կան անձինք, ովքեր, բնականոն պրոցեսի ընթացքում, պետք է լքեն Ազգային անվտանգության ծառայության շարքերը։

«Էտ պրոցեսը սկսվել է։ Ես կուզենայի, որ նաև ճիշտ ընկալվի իմ ասածը։ Դա բնականոն գործընթաց է՝ մարդիկ գալիս են, մարդիկ գնում են և էստեղ որևէ արտառոց այլ միտք փնտրել տեղին չէ»,- ասաց ԱԱԾ տնօրենը։

Քյարամյանի խոսքով՝ ԱԱԾ-ն շատ լավ գործընկերային հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների հետ, ինչպես նաև այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ, սակայն ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը միտված է, առաջին հերթին, պաշտպանելու ՀՀ ազգային անվտանգությունը, մեր ժողովրդի և պետության շահը։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին Արգիշտի Քյարամյանը հակված չէ հակադարձումներ անել մեկնաբանությունների տեսքով, բայց ակնարկեց, որ «Վանեցյանը պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսվել են»։

Քրիստինե Հովսեփյան

 

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն