Հայաստան
21.09.2020

Անկախությունը պահպանելու առաքելությունը վերապահված է մեզանից յուրաքանչյուրին. Գագիկ Ծառուկյան

Անկախությունը պահպանելու առաքելությունը վերապահված է մեզանից յուրաքանչյուրին. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շմ4նորհավորական խոսքը ՀՀ անկախության 29-ամյակի առթիվ.

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ,
1991 թվականի այս օրը գրվեց Հայաստանի նորագույն պատմության ամենալուսավոր էջերից մեկը: 29 տարի առաջ այս օրն իրականություն դարձավ հայ ժողովրդի տասնամյակներ փափագած երազանքը՝ ազատ ու անկախ հայրենիքի հռչակումը: Այսօր արդեն պետականության հիմքերն ամրապնդելու գործում անելիք ունենք բոլորս: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դառնալ մեր երկրի առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագայի շինարարը, սերունդներին ավելի լավ հայրենիք ժառանգելու համար համախմբել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ներուժը: Երկիրը շենացնելու գործում չկան սևեր ու սպիտակներ, չկան հայրենիքը շատ կամ քիչ սիրողներ:

Անկախությունը մեր երկրի ապագայի հիմնասյունն ու երաշխավորն է, որը պահպանելու առաքելությունը վերապահված է մեզանից յուրաքանչյուրին:
Տոնի առիթով ևս մեկ անգամ ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր այն հայորդիների հիշատակի առջև, ովքեր նահատակվել են հանուն Հայաստանի վաղվա օրվա: Հավերժ փառք մեր հերոսներին:

Եվս մեկ անգամ շնորհավորելով աշխարհասփյուռ հայությանը կարևորագույն այս տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ հարատև խաղաղություն, բարեկեցություն ու բարգավաճում:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:

Լրահոս
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
12:45
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
12:10
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
ՍԴ-ն կանգնեց ոչ թե Սահմանադրության, այլ իշխանության կողքին. Մանե Թանդիլյան
20:35
ՍԴ-ն կանգնեց ոչ թե Սահմանադրության, այլ իշխանության կողքին. Մանե Թանդիլյան
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
19:31
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
18:03
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Խասյաթ ունի ծիրանը՝ մի տարի բերք է տալիս, մի տարի լավ չի տալիս. Փաշինյանը` արարատցիներին
16:57
Խասյաթ ունի ծիրանը՝ մի տարի բերք է տալիս, մի տարի լավ չի տալիս. Փաշինյանը` արարատցիներին
ԱՄՆ ջախջախիչ հարվածներ է հասցրել Իրանին, մենք նրանց մեկ շաբաթ արձակուրդ ենք տվել հուղարկավորության համար. Թրամփ
15:01
ԱՄՆ ջախջախիչ հարվածներ է հասցրել Իրանին, մենք նրանց մեկ շաբաթ արձակուրդ ենք տվել հուղարկավորության համար. Թրամփ
Հայ ժողովրդի պարտությունների պատճառն այն է, որ նա խուսափում է իր ճակատագրից՝ ընտրելով հեշտ ճանապարհով գնալը. Կարապետյան
13:29
Հայ ժողովրդի պարտությունների պատճառն այն է, որ նա խուսափում է իր ճակատագրից՝ ընտրելով հեշտ ճանապարհով գնալը. Կարապետյան
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:03
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
16:46
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում
16:30
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:11
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Իրենք հաշվարկել էին, որ կհավաքեն 65%-ից ավելի ձայն․ Արթուր Խաչատրյան
15:56
Իրենք հաշվարկել էին, որ կհավաքեն 65%-ից ավելի ձայն․ Արթուր Խաչատրյան
Իմ տղան պատերազմ անցած է, վարժական հավաքից չի խուսափի, մի' կասկածեք. Անդրանիկ Քոչարյան
15:26
Իմ տղան պատերազմ անցած է, վարժական հավաքից չի խուսափի, մի’ կասկածեք. Անդրանիկ Քոչարյան
Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել
15:11
Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել