«Հայաստանում Արցախի հիմնախնդիրը քաղաքական առումով միշտ քննարկումների առարկա է եղել, նաև շահարկումների առարկա է եղել: Բայց ես ասել եմ մի բան, որ Հայաստանում չկա, նաև չի եղել մի այնպիսի իշխանություն, որը պատրաստ է գնալ ոչ հայանպաստ լուծման: Այն, ինչ ունենք, դա է ցույց տալիս, մնացածը խոսակցություններ ու քննարկումներ են»,-այսօր ԱԺ-ում կայացած ասուլիսում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ եթե կլինի կոնկրետ փաստաղթուղթ, որի շրջանակում կառաջարկվի ոչ հայանպաստ լուծում, և Հայաստանում կլինի իշխանություն, որ կդիմի այդ ոչ հայանպաստ լուծմանը, այդ իշխանությունը րոպեների ընթացքում կհեռացվի իշխանության ղեկից: