Սան Ֆրանցիսկոյի հայկական Գրուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարանի (KZV) տարածքում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնել են տեղի իրավապահ մարմինները հայկական կրթօջախի տարածքում պարեկություն անելիս՝ գրում է Սան Ֆրանցիսկոյի մամուլը:
Ոստիկանները զննել են տարածքն ու հայտնաբերել միայն հրազենային կրակոցների հետևանքով առաջացած անցքեր: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Սա ատելության երկրորդ դրսևորումն է հայկական այս վարժարանում: Հուլիսի 24-ին էլ ոճրագործները պղծել էին վարժարանի պատերը, որոնց վրա հակահայկական գրառումներ էին արել: Վանդալները փախուստի էին դիմել:
Վերջին 2 ամսվա ընթացքում հայկական համայնքի դեմ իրականացվել է ատելության դրսևորման երրորդ հանցանքը: Երրորդը տեղի էր ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաքելական եկեղեցում: Տեղացի հրշեջների արագ արձագանքման շնորհիվ հնարավոր էր եղել մարել եկեղեցում բռնկված հրդեհը: Թեպետ ոչ ոք չէր տուժել, այնուամենայնիվ, մեծ վնաս էր հասցվել եկեղեցու գրասենյակին ու գրադարանին:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…