«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այն ջանասիրությամբ և էնտուզիազմով, որ գաղտնալսումներ է իրականացնում քաղաքական դաշտի ընդդիմախոսների նկատմամբ, եթե նույն էնտուզիազմով զբաղվեր արտաքին վտանգները կանխարգելելու և դրանք բացահայտելու ուղղությամբ, մենք այդ առումով բավականին լուրջ քայլ կունենայինք»,- ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով «Դոսյե» կենտրոնի հրապարակած հոդվածին, իսկ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ զեկույցում առկա տեղեկությունների մասով նկատեց, որ «մարդու անձնագրի պատճեն կարող է լինել ցանկացած մեկի մոտ և էստեղ որևէ աշխարհասասան բան պետք չէ փնտրել»։
Պատգամավոր Արման Աբովյանն էլ հավելեց, որ «Դոսյե»-ում հայտնված զեկույցներին պետք է մոտենալ վերապահումով, քանի որ կայքում հրապարակվող հոդվածներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ են տալիս։
«Հայրենիք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների հետ համագործակցության և համատեղ ուժերով կառավարության դեմ պայքարելու հետագա զարգացումների մասով Իվետա Տոնոյանը նշեց, որ բոլորին հորդորում է սպասել հոկտեմբերի 8-ի հանրահավաքին, որին կմասնակցեն հասարակության այն շերտերը, որոնք ունեն դժգոհություններ։
«Նախորդ երկու տարիների ընթացքում հանրության լայն շերտերի հույսերն այդպես էլ իրականություն չեն դարձել, խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվել, այսօր կա հանրային դժգոհություն։ Եվ նրանց ձայնը լսելի դարձնելու նպատակով քաղաքական երեք ուժերը հրավիրում են հանրահավաք»,- հայտարարեց Տոնոյանը։
Քրիստինե Հովսեփյան
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…
Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…
Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…
Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ…