«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գևորգ Պետրոսյանը մաքուր ստեր է տարածում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասին:
Մասնավորապես, Պետրոսյանը պնդում է, թե նիստերը վաղուց չեն կայանում ու հեռակա են լինում (հա, իրարամերժ է, բայց դե Պետոսյանն է էլի): Նախ՝ հեռակա նիստն էլ է նիստ:
Երկրորդը՝ արդեն օգոստոսի սկզբից նիստերն առկա են և գրեթե ամեն շաբաթ տեղի են ունենում կառավարության շենքում… Ընդ որում, Գևորգ Պետրոսյանը ստացել է բոլոր նիստերի հրավերները:
Այդ մարդը պարզապես իր վրայից գցում է պատասխանատվությունը և քաղաքական դիսկուրսը իջեցնում է պլինտուսից ներքև:
Ուրբաթ օրը բարձրացնելու եմ Գևորգ Պետրոսյանին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից հեռացնելու հարցը:

















