Հայաստան
24.09.2020

Ուժի մեջ են մտել հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սանիտարական կանոնները

Ուժի մեջ են մտել հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սանիտարական կանոնները

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները, որոնք սահմանում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը ներկայացվող պահանջները և նախատեսված են հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (անկախ սեփականության ձևից):

Հրամանով սահմանվում են աշխատանքի ընդհանուր կազմակերպումը, հաստատություններում կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, հաստատությունների տարածքների ախտահանմանը ներկայացվող պահանջները, հաստատությունների սովորողների համար ներկայացվող պահանջները, հաստատություններում սննդի կազմակերպմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև հաստատություններում սովորողներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները։ Հրամանով հաստատվել են նաև ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների, սովորողների և անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ գրանցամատյանները և Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող իրազեկման թերթիկը։

Հրամանով սահմանված է, որ դպրոցներում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը, ում կողմից և նշանակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։

Դպրոցական հաստատություններում, մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել՝

✔️դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցներ,

✔️ձեռքերի լվացման հնարավորություններ, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներ (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ),

✔️թափոնների հեռացման համար փակվող «օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններ,

✔️հեռահար ջերմաչափ։

Անհրաժեշտ է կազմակերպել կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներ, մասնավորապես․

✔️մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-անոց սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար,

✔️սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն ԱՆ 2020թ․ սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ, լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում,

✔️առնվազն 14 օրվա ընթացքում աշխատողների, սովորողների ընդհանուր թվի 10 տոկոս և ավելի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման դեպքում առաջարկ է ներկայացվում լիազոր մարմիններին՝ հաստատության «առկա» ուսուցման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ,

✔️ժամանակավորապես չեն գործում երկարօրյա ծառայությունները, արտաուսումնական խմբակները, բացառությամբ մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև հեռավար եղանակով կազմակերպվող խմբակները:

Հրամանին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Լրահոս
ՍԴ-ն կանգնեց ոչ թե Սահմանադրության, այլ իշխանության կողքին. Մանե Թանդիլյան
20:35
ՍԴ-ն կանգնեց ոչ թե Սահմանադրության, այլ իշխանության կողքին. Մանե Թանդիլյան
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
19:31
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
18:03
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Խասյաթ ունի ծիրանը՝ մի տարի բերք է տալիս, մի տարի լավ չի տալիս. Փաշինյանը` արարատցիներին
16:57
Խասյաթ ունի ծիրանը՝ մի տարի բերք է տալիս, մի տարի լավ չի տալիս. Փաշինյանը` արարատցիներին
ԱՄՆ ջախջախիչ հարվածներ է հասցրել Իրանին, մենք նրանց մեկ շաբաթ արձակուրդ ենք տվել հուղարկավորության համար. Թրամփ
15:01
ԱՄՆ ջախջախիչ հարվածներ է հասցրել Իրանին, մենք նրանց մեկ շաբաթ արձակուրդ ենք տվել հուղարկավորության համար. Թրամփ
Հայ ժողովրդի պարտությունների պատճառն այն է, որ նա խուսափում է իր ճակատագրից՝ ընտրելով հեշտ ճանապարհով գնալը. Կարապետյան
13:29
Հայ ժողովրդի պարտությունների պատճառն այն է, որ նա խուսափում է իր ճակատագրից՝ ընտրելով հեշտ ճանապարհով գնալը. Կարապետյան
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:03
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
16:46
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում
16:30
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:11
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Իրենք հաշվարկել էին, որ կհավաքեն 65%-ից ավելի ձայն․ Արթուր Խաչատրյան
15:56
Իրենք հաշվարկել էին, որ կհավաքեն 65%-ից ավելի ձայն․ Արթուր Խաչատրյան
Իմ տղան պատերազմ անցած է, վարժական հավաքից չի խուսափի, մի' կասկածեք. Անդրանիկ Քոչարյան
15:26
Իմ տղան պատերազմ անցած է, վարժական հավաքից չի խուսափի, մի’ կասկածեք. Անդրանիկ Քոչարյան
Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել
15:11
Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում
14:57
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
14:32
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով