Հայաստան
24.09.2020

Գործընկերությունը խորացնելու ենք՝ չնայած որոշակի նյուանսների

«Եվրամիությունը մեր հիմնական գործընկերն է, և շատ կարևոր է արձանագրել, որ այդ գործընկերությունը շատ բնականոն ընթացքով առաջ է գնում»,- կառավարության նիստում շեշտադրում կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև անդրադարձավ Ռուսաստանում 2020 թվականի մայիսին ռուսական վերլուծական կենտրոններից՝ «ՑԱՍՏ»-ի «Ռուսաստանի դաշնակիցներ» թեմայով հրապարակմանը, որում համապարփակ գնահատական է տրված Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ երկրների դաշնակցային հարաբերություններին։

«Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ՝ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում»,- վարչապետի միտքն ավարտեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց նաև՝ առաջիկայում ԱՄՆ-ի հետ կկայանա ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը, և ինքը լիահույս է, որ համավարակը չի խոչընդոտի երկխոսության կայացմանը։

«Մենք մեր գործընկերների հետ, գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում, և մենք շարունակելու ենք այդ հարաբերությունները զարգացնել»,- ասաց Փաշինյանը՝ կրկին նշելով, որ Եվրամիությունը, Ռուսաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի համար շատ կարևոր գործընկերներ են, ինչպես նաև հիշատակեց Իրանի և Վրաստանի հետ եղած բարեկամական հարաբերությունները։

Վերջինիս խոսքով՝ «արտաքին քաղաքականության մասին մեր պատկերացումները չեն փոխվել», «շարունակվելու է մեր քաղաքական ուղեգիծը», «գործընկերների հետ հարաբերությունները խորացնելու ենք»՝ չնայած եղած «որոշակի նյուանսներին, որոնք գուցե թե սովորական չեն»։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29