Հայաստան
24.09.2020

Ես հորդորում եմ վերսկսել ուսումնական գործընթացը․Դիանա Գալոյան

Ես հորդորում եմ վերսկսել ուսումնական գործընթացը․Դիանա Գալոյան

Տնտեսագիտական համալսարանում վերջին օրերին ճգնաժամային իրավիճակ է, քանի որ սույն թվականի հուլիսի 17-ին տեղի է ունեցել ռեկտորի մրցույթ, սակայն ընտրության արդյունքները մինչև հիմա չեն հաստատվել՝ այսպիսի նախաբանով սկսեց ճեպազրույցը ՀՊՏՀ ռեկտոր ընտրված, բայց չհաստատված Դիանա Գալոյանը։

Վերջինիս խոսքով՝ համալսարանն արդեն 2 տարի չունի ընտրված ռեկտոր, և այն կառավարում են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները։ Այս տարի կայացած մրցույթի արդյունքում Դիանա Գալոյանը ստացել է ձայների երկու երրորդը և արդեն 2 ամսից ավել համալսարանում սպասում են իր նշանակմնանը։

Նշանակման երկարաձգման հետ կապված Տնտեսագիտական համալսարանի գիտական խորհուրդը դիմել է և՛ ՀՀ վարչապետին, և՛ ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով անհապաղ հաստատել, կամ առնվազն պարզաբանել, թե ինչու է երկարաձգվում հաստատման գործընթացը։ Արդեն անցել է շուրջ 1 ամիս, սակայն դեռ պատասխան չի եղել հարցի հետ կապված, որն էլ պատճառ է հանդիսացել ՀՊՏՀ դասախոսների կողմից ակցիա իրականացնելու համար։

«Մեզ համար անընդունելի է այս վիճակը, որովհետև պետք է ուշադրություն դարձնել այն հարցին, որ ռեկտորի ընտրության մրցույթի արդյունքների հաստատումը, դա կառավարության կողմից Կրթության օրենքի պահանջն է, և դա իմպերատիվ պահանջ է, հետևաբար այս պահին առնվազն ձգձգվում է օրենքի իմպերատիվ պահանջի կատարումը, ինչը, բնական է, առաջացնում է որոշակի անհանգստություններ և մտահոգություններ կոլեկտիվում»,- ասաց Դիանա Գալոյանը՝ նշելով, որ «կոլեկտիվը գնաց այս քայլին, քանի որ երկխոսության բոլոր միջոցներն արդեն կիրառվել են»։

Տիկին Գալոյանը փաստեց, որ համալսարանն ունի գրեթե 6000 ուսանող, բյուջեն ավելացել է շուրջ 0,5 միլիարդ դրամով, և այս արդյունքները գրանցելու համար ՀՊՏՀ-ում աշխատում է երիտասարդ, պրոֆեսիոնալ թիմ։ Իսկ հետագա ուսումնական բնականոն գործընթացը ապահովելու համար ռեկտորի նշանակման հաստատումն անհրաժեշտություն է։

«Ես շատ շնորհակալ եմ Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվին այս աննախադեպ աջակցության համար։ Ես վստահ եմ, որ սա արվում է ոչ թե մեկ անձի, այլ արվում է բուհ-ի տեսլականի համար, հետագա երկարաժամկետ ռազմավարության  որդեգրման համար։ Ես հորդորում եմ վերսկսել ուսումնական գործընթացը, բայց, այնուամենայնիվ, մենք պատրաստվում ենք կոլեկտիվով մեր պայքարն այլ հարթակներում իրականացնել»,- եզրափակեց Դիանա Գալոյանը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն