Հայաստան
25.09.2020

Էդուարդ Աղաջանյանը վարչապետի շնորհակալագրեր է հանձնել բուժաշխատողներին

Էդուարդ Աղաջանյանը վարչապետի շնորհակալագրեր է հանձնել բուժաշխատողներին

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են պարգևատրվել  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և այլ բժշկական հաստատությունների ավելի քան 100 բուժաշխատողներ:

ՀՀ անկախության 29-ամյակի առթիվ՝ աշխատանքային գործունեության ընթացքում ներդրած ավանդի, կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի դեմ պայքարի գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության և նվիրումի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսել նաև պետական կառավարման համակարգի մի շարք աշխատակիցներ:

Շնորհակալագրերը հանձնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Իր խոսքում վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է. «Նախ՝ թույլ տվեք շնորհավորել բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: Սեպտեմբերի 21-ը, թերևս, Հայաստանի Հանրապետության ամենակարևոր տոներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը: Կարծում եմ՝ հենց այդ տոնի շրջանակում լավագույն առիթն է նշելու և առանձնակի ուշադրության արժանացնելու մեր այն քաղաքացիներին, ովքեր առանձնահատուկ և կարևոր դերակատարություն են ունեցել և շարունակում են ունենալ մեր հանրային կյանքում»: Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ ամբողջ աշխարհն անցնում է բավականին դժվար մարտահրավերների միջով: «Պետք արձանագրենք՝ չնայած կորոնավիրուսի համավարակն  ավարտված չէ, այնուամենայնիվ, մեր կառավարությունը՝ ձեր անմիջական մասնակցությամբ և շնորհիվ կարողացել է և կարողանում է համաչափ միջոցներ ձեռնարկել և  դիմակայել այս ճգնաժամին»,-ասել է Էդուարդ Աղաջանյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը  ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ իրենց  կատարած անձնվեր աշխատանքի համար  և վստահություն հայտնել, որ այն  կրելու է  շարունակական բնույթ: «Ցավոք,   համավարակը չենք կարող համարել ավարտված և հաղթահարված, ուստի բոլորիս մաղթում եմ անսպառ ուժ ու եռանդ  հետագա  աշխատանքների իրականացման ճանապարհին»,-ասել է Էդուարդ Աղաջանյանը:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն