Հայաստան
25.09.2020

Արմեն Սարգսյանը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը

Արմեն Սարգսյանը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը

Շնորհավորում եմ «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության 5-ամյակը։ «Ավրորայի» երախտագիտության ու գթասրտության ներքին ուղերձը, որը հնչում է Հայաստանում, իր էությամբ համամարդկային է:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ավրորայի» կնքահայրերին՝ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին, ովքեր իրենց այս մարդասիրական ձեռնարկով փաստում են, որ, ինչպես ֆրանսիացի գիտնական, բառարանագիր Պիեռ Բուաստն էր ասում.«Մաքուր խղճի մեկ ձայնն ավելի հաճելի է փառքի հարյուր ձայնից»…

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Սա երախտագիտություն է մարդու հանդեպ՝ անկախ ազգությունից, կրոնից, մաշկի գույնից, որովհետև նրանք, ովքեր փրկում էին իմ հայրենակիցներին, բնավ չէին մտածում, որ այդ մարդիկ այլ հավատքի ու դավանանքի, այլ ազգի ներկայացուցիչ են: «Ավրորան» վկայությունն է այն բանի, որ մարդասիրությունը ոչ միայն սահման չունի, այլեւ նրա առջեւ չի կարող որեւէ փակ դուռ լինել: Մարդասիրությունը կարող է դռներ բանալ թե ամենադաժան մարդու մեջ եւ թե ամենադաժան երկրում: Հենց այդպիսի առաքելություն են ծրագրավորել Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը «Ավրորայի» գաղտնաբառերի միջոցով։ Այդ գաղտնաբառերը հասկանալի են բոլոր լեզուներով, հնչում են բոլոր նրանց համար , ում համար մարդասիրությունն արժեք է, ում համար գթասրտությունն ապրելակերպ է։

«Ավրորան» նաև ինքնատիպ այցեքարտ է Հայաստանի ու հայ ժողովրդի մասին։ Այն հենվում է մեր պատմության վրա, սակայն միտված է ապագային։ «Ավրորա» նախաձեռնության հեղինակները ինչ-որ առումով եկել են ապագայից՝ մեզ հայտնելու, որ ինչպես երեկ, վաղը ևս մարդասիրությունը և գթասրտությունը մնալու են մարդկության առաջ շարժող ուժը, որ հիշողությունն անցյալի մասին է, սակայն այն չի կարող մնալ անցյալում։ Որովհետև ապագան հենվում է ինչպես ներկայի, այնպես էլ անցյալի վրա։

2008 թվականին ամերիկահայ ռեժիսոր և գրող, Հայոց ցեղասպանության վերապրող իննսունհինգամյա Մայքլ Հակոբ Հակոբյանը թողարկեց «Երբ Եփրատը կարմիր է դառնում» իր յոթանասուներորդ ֆիլմը: Նա ծնվել էր 1913 թվականին, Խարբերդում, սակայն նա մահացավ իր հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ամերիկյան Կալիֆոռնիայում:

Մայքլ Հակոբ Հակոբյանը Ամերիկայում էր հայտնվել իր կամքից անկախ՝ 1915 թվականին փրկվելով թուրքական յաթաղանից: Հետագայում, արդեն որպես կինոռեժիսոր, նա երկու Emmy մրցանակներ է ստացել Հայոց ցեղասպանության վկաների մասին The Forgotten Genocide ֆիլմի համար, որն առաջին լիամետրաժ ֆիլմն էր Եղեռնի թեմայով, և ներառում էր Հակոբյանի քսան տարվա տքնաջան աշխատանքը։ 1979 թվականին հիմնել է Հայկական ֆիլմերի հիմնադրամը, որը հավաքագրում է Եղեռնի զոհերի վավերագրական պատմությունները։

Մայքլ Հակոբ Հակոբյանը մեկն է իմ այն հայրենակիցներից, որոնք փրկվել են բռնությունից ու մարդկային կյանքի հանդեպ ոտնձգությունից, փրկվել են այլոց գթասրտության շնորհիվ:

Մայքլ Հակոբ Հակոբյանը 1915-ի նախճիրից փրկվել էր մղձավանջային խավարին հաջորդած ավրորայի՝ արշալույսի շնորհիվ: Արշալույսը գթասրտությունն էր, մեծահոգությունը, հերոսությունն այն մարդկանց, ովքեր օգնության և փրկության ձեռք մեկնեցին ցեղասպանությունից հազիվ փրկված իմ հայրենակիցներին, պատսպարեցին, խնամեցին նրանց, հոգ տարան նրանց մասին:

Աշխարհն այսօր էլ գթասրտության կարիք ունի: Աշխարհում ապրում են տարբեր ազգությունների մարդիկ։ Արագ զարգացող աշխարհում, որն առաջ է ընթանում տեխնոլոգիական հսկայական քայլերով։ Այդ ամենով հանդերձ՝ չի փոխվում մարդկային արյան գույնը. այն բոլորիս մոտ նույն՝ կարմիր գույնի է:

Ամուր պահենք մեր կամքը, բայց թող երբեք չկարծրանան մեր սրտերը։

Լրահոս
Մի անգամ պարտվել ես, ինչո՞ւ ես քո պարտությունների բարդույթն անընդհատ մեր վրա բարդում.  Կարապետյան
17:06
Մի անգամ պարտվել ես, ինչո՞ւ ես քո պարտությունների բարդույթն անընդհատ մեր վրա բարդում. Կարապետյան
Մոսկվայում աննորմալ են համարում Երևանում Զելենսկուն հարթակի տրամադրումը․ Պեսկով
15:33
Մոսկվայում աննորմալ են համարում Երևանում Զելենսկուն հարթակի տրամադրումը․ Պեսկով
Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև
14:21
Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև
«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի չունենանք ատոմակայան»․ Էդմոն Մարուքյան
13:41
«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի չունենանք ատոմակայան»․ Էդմոն Մարուքյան
Տուն ենք մտել, հո՞ դատարկ ձեռքով չէինք մտնելու, եղբա՛յր. Փաշինյանը` զինվորականին
13:00
Տուն ենք մտել, հո՞ դատարկ ձեռքով չէինք մտնելու, եղբա՛յր. Փաշինյանը` զինվորականին
Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստանում «ռևանշիստական մտածողությամբ անձանց» մասին
12:06
Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստանում «ռևանշիստական մտածողությամբ անձանց» մասին
Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել. Բարսեղյան
23:09
Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել. Բարսեղյան
Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու, երկու երեխա եմ կորցրել. հարց՝ Թաթոյանին
19:48
Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու, երկու երեխա եմ կորցրել. հարց՝ Թաթոյանին
Դինամիկ կապ կա իշխանությունների ու հասարակության հետ. Կարապետյան
18:34
Դինամիկ կապ կա իշխանությունների ու հասարակության հետ. Կարապետյան
Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Գրիգորյան
16:29
Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ
14:57
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ
Ուզում են հայ և հաղթանակ բառերն իրարից հեռացնել. Նարեկ Կարապետյան
12:48
Ուզում են հայ և հաղթանակ բառերն իրարից հեռացնել. Նարեկ Կարապետյան
Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին
12:03
Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում․ վարչապետի ուղերձը
11:18
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում․ վարչապետի ուղերձը
1994-ին ՀՀ Ադրբեջան բալանսը ստեղծվել է, քանի որ Թուրքիան հակամարտությանը ուղղակի չի միջամտել
10:35
1994-ին ՀՀ Ադրբեջան բալանսը ստեղծվել է, քանի որ Թուրքիան հակամարտությանը ուղղակի չի միջամտել