Հայաստան
25.09.2020

Կանաչապատ տարածքների վերականգնումը՝ առաջնահերթություն

Կանաչապատ տարածքների վերականգնումը՝ առաջնահերթություն

Պաշտոնավարման հենց սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, տարբեր առիթներով անդրադառնալով ապօրինի շինարարության և հողազավթումների խնդրին, հստակեցրել է իր մոտեցումը՝ ապօրինի կառուցված շինությունները օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ապամոնտաժվեն, իսկ շինարարության ընթացքում գտնվողները՝ կասեցվեն։

Հայտարարելը մի բան է, իսկ ընդունված որոշումը՝ մեկ այլ, որն անարձագանք չմնաց նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից։ Վերջինս դատական հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ պահանջելով անվավեր ճանաչել քաղաքապետի որոշումը։

Ըստ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանի գրառման՝ տարիներ առաջ Սամվել Ալեքսանյանն ապօրինի շինություններ է կառուցել՝ «զավթելով Դալմայի այգիների պահպանվող տարածքում ներառված մոտ 9 հա անտառային նշանակության պետական հողեր»։

Հատկանշական է, որ կանաչ զանգվածների մասով Հայկ Մարությանը նույնպես խոսել է դեռևս Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի շրջանակներում՝ ներառելով այն նախընտրական խոստումների իր տեսլականում։ Վերջինս բազմիցս շեշտել է, որ մայրաքաղաքի բնապահպանական վիճակը բարելավելու և երևանցիներին այգիները վերադարձնելու նպատակով նախատեսվում է բարեկարգել և ընդլայնել հանրային կանաչ տարածքները։

Դրույթը նաև տեղ է գտել Երևանի զարգացման հնգամյա ծրագրում, որի իրականացման ուղղությամբ միգուցե մեր ակնկալածից դանդաղ, բայց հետևողականորեն աշխատում է քաղաքապետարանը (հաշվետվողական հոլովակները վկայում են, որ վերջին 1,5 տարում բարեկարգման, կանաչապատման ուղղությամբ ավելի մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, քան դրան նախորդող մի քանի տարում)։

Այսօր, երբ հարց է առաջացել՝ քանդել ապօրինի շինությունները, թե՞ օտարել պետության սեփականություն հանդիսացող անտառային նշանակության հողակտորը, հասարակությունը պետք է կողմնորոշվի՝ ցանկանում է շարունակել ապրել նախկին իրականության մեջ, որտեղ օրենքը չէր գործում ընտրյալների համար, թե՞ նախընտրում է ցավոտ, բայց առողջացնող «վիրահատությունների» արդյունքում կառուցել իրավահենք պետություն։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն