Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հոխորտացել է, որ Հայաստանը պետք է դուրս գա «ադրբեջանական» տարածքներից:
-Բոլորը գիտեն, որ դրանք Ադրբեջանի հողերն են, – ասել է Թուրքիայի բռնապետը:
«Ժամանակն է վերջ դնել օկուպացիային, ժամանակն է վճարել հաշիվները: Հակառակ դեպքում Հայաստանը շարունակելու է զբաղվել ինքնագործունեությամբ: Նա պետք է հեռանա գրավյալ հողերից: Բոլորն էլ գիտեն, որ դրանք Ադրբեջանի հողերն են»: