Հայաստան
28.09.2020

Ծավալվող մարտական գործողություններն ունեն երկու առանձնահատկություն

Ծավալվող մարտական գործողություններն ունեն երկու առանձնահատկություն

«Մեր ամբողջ դիվանագիտական ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Երեկ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել մոտ երկու տասնյակ գործընկերների հետ, վարչապետը նույնպես իր մակարդակով իրականացրել է հոռախոսազրույցներ միջազգային գործընկերների հետ, և ես ցանկանում եմ բոլոր լրատվամիջոցներին ասել, որ դրանք պետք չի ընկալել որպես մեկ անգամյա գործողություններ։ Դրանք շարունակական կապ են ամբողջ միջազգային հանրության ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու թե՛ տեղում տիրող իրավիճակը, թե՛ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանի ապակայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և դրա վտանգները»,- հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց Աննա Նաղդալյանը։

Վերջինիս խոսքով՝ այս պահի դրությամբ ունենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կիրառումը և տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանն ուղղված ջանքերը։

Խոսնակը նշեց՝ ինչպես միշտ, այս անգամ ևս Բաքուն դիմում է նույն գործիքակազմին՝ տարածում է կեղծ լուրեր, բայց հայկական կողմն ունի անհերքելի ապացույցներ, որ ռազմական գործողությունները սանձազերծվել են Ադրբեջանի կողմից։

Աննա Նաղդալյանը, անդրադառնալով ընթացող մարտերին, ընդգծեց երկու առանձնահատկություն՝ նախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մակարդակով հրաժարում է եղել բանակցությունների խաղաղ գործընթացից և խնդիր է դրվել հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, և երկրորդը՝ այս անգամ մենք ականատես ենք լինում Ադրբեջանին ցուցաբերվող թուրքական քաղաքական և ռազմական ուղղակի աջակցություն։

Ադրբեջանցիների հետ միասին կռվում են թուրք փորձագետներ, ովքեր օգտագործում են թուրքական սպառազինություն, կան տվյալներ մարտերում զինյալ ահաբեկիչների ներգրավման մասին։

«100 տարի առաջ հայերի ցեղասպանություն իրականացրած Թուրքիան խրախուսում է Ադրբեջանին նույն ցեղասպան գործողություններն իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ նաև Հարավային Կովկասում»,- եզրափակեց Աննա Նաղդալյանը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն