Հայաստան
28.09.2020

Գրիգոր Պետրոս Ի-ն ՀՀ վարչապետին ուղղված նամակում իր զորակցությունն է հայտնել Արցախին և Հայաստանին

Հայ կաթողիկե եկեղեցու Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի-ն նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` իր զորակցությունը հայտնելով Արցախին և Հայաստանին:

Նա նամակում գրել է, որ համակ ուշադրությամբ և մտահոգությամբ են հետևում և շարունակում են հետևել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակմանը, ինչը մարդու իրավունքների և միջազգային կանոնների խախտում է: «Մտահոգությամբ հետևում ենք Արցախի վրա կատարված հարձակման սպառնալից զարգացումներին նաև Հայաստանի ուղղությամբ: Մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի և Հայաստանի մեր քույրերին և եղբայրներին, քաջարի բանակին և այն բոլոր միջոցառումներին, որոնք նախաձեռնում եք Մայր Հայրենիքի և Արցախի անվտանգության ապահովման համար: Վստահեցնում ենք, որ մեր շփումներով և մեր խոսակցություններով ուշադրություն պետք է հրավիրենք ադրբեջանական հարձակումների շարունակման հետևանքով ստեղծված վտանգավոր իրավիճակի և խաղաղության վերահաստատման համար անհրաժեշտ միջամտությունները կատարելու կարևորության վրա»,-ասվում է նամակում:

Գրիգոր Պետրոս Ի-ն ընդգծել է, որ աղոթում են և խնդրում են Ամենակարողին օգնել խաղաղության վերահաստատել բոլոր ազգերի միջև և իր հովանու տակ պահել ու պաշտպանել իրեն հավատարիմ առաջին քրիստոնյա ազգի զավակներին, մխիթարել զոհերի հարազատներին և շուտափույթ, ամբողջական ապաքինում տալ վիրավորներին:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29