Այսօր կամավոր ռազմաճակատ մեկնողների շարքում կան նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ:
Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քաղաքապետարանի բոլոր այն աշխատակիցները, որոնք կամավոր կամ աշխարհազորի կազմում մեկնում են ռազմաճակատ, աշխատանքային օրենսդրությամբ կպահպանեն իրենց աշխատատեղերը:
«Անհրաժեշտության դեպքում այդ տեղերը ժամանակավորապես կլրացվեն»,- գրել է նա: