ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «60 րոպե» հաղորդման շրջանակում խոսել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործությունների մասին։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը ձախողել է ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը և չի կարողացել հաջողության հասնել ռազմաճակատում: Նա հույս է հայտնել, որ այս իրավիճակի արդյունքում Ադրբեջանը կհասկանա, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։
Անդրադառնալով բանակցային գործաընթացին՝ վարչապետը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ:
«Բարդ է խոսել բանակցությունների մասին, երբ ռազմական գործողություններ են ընթանում: Առաջին հերթին պետք է դադարեցնել բռնությունը: Ադրբեջանը պետք է ընդունի, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի»,- ասաց վարչապետը:

















