ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
Քիչ առաջ Ազգային ժողովում հանդիպել եմ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:
Հանդիպմանը ներկայացրել եմ վերջին օրերին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի և Արցախի ուղղություններով իրականացվող ագրեսիան՝ անդրադարձ կատարելով նաև այն փաստին, որ հակառակորդը ռազմական գործողություններում ներգրավել է նաև վարձկան ահաբեկիչների:
Դեսպան Զոհուրին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի շուրջ՝ հույս հայտնելով, որ խնդիրը կհանգուցալուծվի խաղաղ բանակցությունների միջոցով և այս կապակցությամբ փոխանցեց իրանական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին:
Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել վերջին օրերին ծավալված իրադարձությունների մի շարք հանգամանքների վերաբերյալ:

















