Հայաստան
01.10.2020

Ուժեղ ենք միասին

Ուժեղ ենք միասին

Թշնամու դեմ մի բռունցք ենք՝ միավորվել ենք հանուն հայրենիքի պաշտպանության և հարատևության։ Համապետական կոնսոլիդացիա է և մի կողմ են թողնվել ներքաղաքական բոլոր խնդիրները։ Մարտի դաշտում հայոց հզոր բանակն է, իսկ թիկուքում՝ բոլորս։ Այդպիսի ազգ ենք մենք՝ անկոտրում ոգով, վտանգի դեմ՝ միատարր։

Մեր դիվանագետների, խորհրդարանական խմբակցությունների, քաղաքական ղեկավարության, վարչապետի և նախագահի ջանքերով աշխարհը դուրս է եկել անտարբերության թմբիրից և սատարում է Հայաստան-Արցախ միասնությանը։

Միջազգային հանրության և լրատվամիջոցների ուշադրությունը սևեռված է Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմին։ Արդեն կարող ենք համարձակ արձանագրել, որ երեկվա օրը բեկումնային էր, և հայկական դիվանագիտությունը կարողացավ ապացուցել, որ ադրբեջանաթուրքական ուժերը կռվում են ահաբեկիչների գործուն մասնակցությամբ։

Իսկ ահաբեկիչների դեմ առաջնագծում մարտնչում են մեր 18-20-ամյա տղաները՝ Արցախյան առաջին գոյամարտի հերոսների հետ կողք կողքի, ովքեր իրենց փորձով ու գիտելիքներով եկել են սատարելու քաջարի մարտիկներին։

Թիկունքն ամուր են պահում ՀՀ շարքային քաղաքացիները, որ ոտքի են կանգնել՝ վտանգված հայրենիքի սահմանին կռվող զինվորին զորակցելու անբեկանելի վճռականությամբ։ Հարյուրավոր կամավորներ մեկնում են Արցախ՝ համալրելու համար հայրենիքի պաշտպանների շարքերը և կասեցնելու ոսոխի առաջընթացը։

Նպատակը մեկն է՝ հաղթանակ, քանզի ունենք պարտք կատարելու մեր զոհված արծիվների առաջ, որ հավերժի ճամփան բռնեցին հանուն խաղաղության հաստատման և դարավոր թշնամու մեկընդմիշտ պարտության։

Քրիստինե Հովսեփյան

 

 

 

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն