Հայաստան
01.10.2020

Հաղթանակի նոր որակները

Հաղթանակի նոր որակները

Բոլորս իրավունք ունենք մտածելու՝ է՞լ ինչ է լինելու 2020թ-ին, որ այս տարին վերջանա-գնա: Չգիտեմ:

Հաստատ գիտեմ, որ ինչ հիմա կատարվում է Արցախում ու նրա շրջակայքում, ճիշտ է ու իրավիճակ է փոխելու աշխարհում: Երբ համեմատում եմ կարճ ու երկար այլ բախումների հետ, համոզվում եմ, որ սա ՊԱՏԵՐԱԶՄ է, որում մենք ՀԱՂԹԵԼ ԵՆՔ: Որովհետև.

1.Իլհամ Ալիևը ու իր մեծ եղբայր Ռեջեփն այս անգամ էլ մնացին սահմանին ու առաջ չեկան, բայց ամեն ինչ արել էին ու անում են, որ գան:

2. Մոջահեդներն առաջին անգամ չեն Արցախում, Շուշիից Շամիլ Բասաև է փախել, բայց այս անգամ մոջահեդներին բերել են Արցախ՝ իբրև պատերազմի “միս”, որ ազատվեն ավելորդ զանգվածից, ու դա ապացուցում է Թուրքիայի՝ ոչ միայն ահաբեկչական պետություն լինելը, այլև՝ թուրք, այն թուրքը, որ համբուրում է ձեռքը, որը չի կարողանում կտրել, իսկ երբ կարողանում է՝ գլուխն է կտրում:

3.Միայն Պակիստան, Աֆղանստան. ուրիշ ոչ մի պետություն այսօր չի ուզում հարաբերվել Թուրքիայի հետ, ու այս պատերազմն աշխարհին վերջապես ապացուցեց՝ ինչ վտանգ է Թուրքիան իր համար: Ապացուցեց, որ բավական է սիրաշահել Էրդողանին, նա դա համարում է իր ուժի ու դիմացինի թուլության նշան:

Իսկ ընդհանրապես, այս պատերազմի ամենամեծ ֆենոմենը մեր ԲԱՆԱԿՆ է, որ ցանկացած տրամաբանություն, հաշվարկ, եզրակացություն գրողի ծոցն է ուղարկում ու ապացուցում է իր տրամաբանությունը, ստիպում է հաշվի նստել իր եզրակացության հետ ու սկսել նոր հաշվարկ՝ նոր պայմաններում:

Պատերազմի հինգերորդ օրը շատ վաղ է կանխատեսումների համար, բայց կան արդեն ՓԱՍՏԵՐ, որ իրավիճակ են փոխել: Շատերն էին սպասում, որ ,ինչպես 2016-ին, չորրորդ օրը հրադադար կլինի՝ Ռուսաստանի նախագահի ակտիվ միջամտությամբ: Չեղավ: Միջամտություն էլ չկա: Հրապարակային: ՌԴ նախագահը վստահ չէ, որ Էրդողանը իրեն լսելու է, իսկ Ալիևի հետ արդեն ոչ ոք չի խոսում՝ նա հանձնել է Ադրբեջանը Էրդողանին: Բայց իրավիճակի փոփոխությունը դա չի վկայում, դա հետևանք է: Նոր իրավիճակն այն է, որ.

1.Նիկոլ Փաշինյանը մերժեց ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում:
2.Նիկոլ Փաշինյանը մերժեց Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով հանդիպումը:
3.Նիկոլ Փաշինյանը հարկ չհամարեց ՀԱՊԿ-ի օգնությանը դիմել:

Ու սա փակում է ամբողջ “կոնֆիդենցիալի” հեքիաթը, որի վրա իշխանափոխության տեսություններ էին կառուցվում: Հայկական բանակն այլևս մեծ ընտրություն է տալիս մեզ՝ բանակցե՞լ, թե՞ բանակցություններից առաջ նախապայմաններ դնել: Գուցե նաև՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը ու հարցը փակել: Հայկական բանակը մեծ ընտրություն է տալիս աշխարհին՝ շարունակե՞լ “Խուլ եմ, կույր եմ, համր եմ” սկզբունքով անատամ-անողնաշար հայտարարությունները կողմերին, թե ագրեսորին անվանել ագրեսոր ու ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ հիմնավորում ընդունելով բնակչության ֆիզիկական գոյության սպառնալիքն ու ինքնորոշման իրավունքը: Հայկական բանակը փակում է Ադրբեջանի ու Թուրքիայի մանևրի դաշտը, ու եթե Ալիևը բանակցությունների համար դեռ պայման է դնում հայկական զորքերի դուրսբերումը Արցախից, ընդամենն ապացուցում է, որ կորցրել է իրականության զգացումը: Ինչպես և Էրդողանը, որ ստիպված է ձեռնունայն վերադառնալ իր Լիբիա-Սիրիա-Իրաք-Միջերկրական շրջանակին ու այնտեղ պրոկսի պատերազմներ հրահրել ու վարել:
Աշխարհը փոխվում է, փոխվում ենք և մենք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նոր որակը սեփական ձայն ունենալն է, որը լսելի է, ու ընկալելի է դառնում աշխարհում՝ խաղաղություն պարտադրելու՝ լինելով տարածաշրջանի անվտանգության ու կայունության երաշխավորը:

Արամ Սարգսյան

Լրահոս
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
18:03
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Խասյաթ ունի ծիրանը՝ մի տարի բերք է տալիս, մի տարի լավ չի տալիս. Փաշինյանը` արարատցիներին
16:57
Խասյաթ ունի ծիրանը՝ մի տարի բերք է տալիս, մի տարի լավ չի տալիս. Փաշինյանը` արարատցիներին
ԱՄՆ ջախջախիչ հարվածներ է հասցրել Իրանին, մենք նրանց մեկ շաբաթ արձակուրդ ենք տվել հուղարկավորության համար. Թրամփ
15:01
ԱՄՆ ջախջախիչ հարվածներ է հասցրել Իրանին, մենք նրանց մեկ շաբաթ արձակուրդ ենք տվել հուղարկավորության համար. Թրամփ
Հայ ժողովրդի պարտությունների պատճառն այն է, որ նա խուսափում է իր ճակատագրից՝ ընտրելով հեշտ ճանապարհով գնալը. Կարապետյան
13:29
Հայ ժողովրդի պարտությունների պատճառն այն է, որ նա խուսափում է իր ճակատագրից՝ ընտրելով հեշտ ճանապարհով գնալը. Կարապետյան
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:03
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
16:46
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում
16:30
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:11
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Իրենք հաշվարկել էին, որ կհավաքեն 65%-ից ավելի ձայն․ Արթուր Խաչատրյան
15:56
Իրենք հաշվարկել էին, որ կհավաքեն 65%-ից ավելի ձայն․ Արթուր Խաչատրյան
Իմ տղան պատերազմ անցած է, վարժական հավաքից չի խուսափի, մի' կասկածեք. Անդրանիկ Քոչարյան
15:26
Իմ տղան պատերազմ անցած է, վարժական հավաքից չի խուսափի, մի’ կասկածեք. Անդրանիկ Քոչարյան
Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել
15:11
Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում
14:57
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
14:32
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Ալեն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ԱԺ նախագահն է, որը պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով. Կոնջորյան
14:11
Ալեն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ԱԺ նախագահն է, որը պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով. Կոնջորյան
Պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյան
13:52
Պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյան