Հայաստան
03.10.2020

ԱՄՆ դեսպանությունը հորդորում է իր քաղաքացիներին Հայաստանում խուսափել մեկնել որոշակի շրջաններ

ԱՄՆ դեսպանությունը հորդորում է իր քաղաքացիներին Հայաստանում խուսափել մեկնել որոշակի շրջաններ

Հայաստան ԱՄՆ դեսպանությունն «Անվտանգության ազդանշան» է ուղարկել ԱՄՆ քաղաքացիներին՝ հաղորդելով, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական բախումները շարունակվում են:

«ԱՄՆ դեսպանատունը հորդորում է Հայաստանում անվտանգ վայրերում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խուսափել երկրի ներսում տեղաշարժվել, եթե այդ ճանապարհորդությունն էական չէ: ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է չմեկնել Երևան համայնքից դուրս:

Նախորդ անվտանգության ահազանգերին համապատասխան՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նաև շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել լինել Երևանի հարավային հատվածում, Սևանա լճի արևելյան, M4 և M16 մայրուղիների արևելյան, Դիլիջան ազգային պարկի հյուսիսային հատվածներում, ինչպես նաև՝ Տավուշի մարզի՝ մինչև Վրաստան սահմանին: Մի ճանապարհորդեք դեպի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:

ԱՄՆ դեսպանատունը հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին հետևել տեղական լուրերի հաղորդումներին: ԱՄՆ դեսպանատունը կշարունակի վերահսկել անվտանգության իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ տեղեկություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դեսպանությունը նաև կետ առ կետ սահմանում է այն գործողությունները, որ ճիշտ են նման իրավիճակում.

Հետևեք տեղական լրատվամիջոցներին՝ թարմ լուրերին
Խուսափեք մարդկանց բազմությունից
Խուսափեք ցույցերից
Տեղեկացրեք ձեր անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին
Տեղյակ եղեք ձեր շրջապատից
Իմացեք ձեր անձնական անվտանգության ծրագրերը
Խուսափեք երկրի ներսում էական նշանակություն չունեցող ճանապարհորդություններից
Աջակցության համար դեսպանությունը նշում է հետևյալ կոնտակտային տվյալները. ԱՄՆ դեսպանություն Երևանում՝ (+ 374-10) 49-45-85 (աշխատանքային ժամեր), (+ 374-10) 464-700 (ժամերից հետո): Հասցեն՝ 1 ամերիկյան պողոտա, Երեւան 0082, Հայաստանի Հանրապետություն, https://am.usembassy.gov/:

Ճամփորդական հարցերի և Հայաստանի մասին տեղեկատվության համար ԱՄՆ քաղաքացիները կարող են դիմել Պետդեպարտամենտի հյուպատոսական գործերով բաժին՝ 888-407-4747 կամ 202-501-4444 հեռախոսահամարներով:

Առցանց տեղեկատվություն ստանալու համար առաջարկվում է գրանցվել Smart Traveller Enrollment Program- ում (STEP)՝ անվտանգության թարմացումներ ստանալու համար, ինչպես նաև հետևել դեսպանության Ֆեյսբուքի և Թվիթերի էջերին:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն