Հայաստան
05.10.2020

Առանց ամուր թիկունքի մեր հաջողությունները կուշանան

Առանց ամուր թիկունքի մեր հաջողությունները կուշանան

«Սփյուռքը և Հայաստանը միասին պետք է ապահովեն թիկունքը, առանց ամուր թիկունքի մեր հաջողությունները կուշանան»,- ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ նշելով, որ համայն հայությունը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Արցախին։

«Սա միայն համազգային դրամահավաք չի։ Այս դրամահավաքը վերածվել է համազգային, համահայկական գլոբալ մեծ շարժման, որովհետև աշխարհի գրեթե բոլոր համայնքները մասնակցում են այս գործին։ Մարդիկ օգնություն, գումարներ են ուղարկում։ մեր գրասենյակի և գործընկեր կազմակերպությունների հեռախոսներն անհամար զանգեր են ընդունում», – իրադրությունը ներկայացրեց Արշամյանը։
Վերջինիս խոսքով՝ դրամահավաքին սատարում են Սփյուռքում գործող բազմաթիվ բարեգործական կառույցներ, Հայոց Եկեղեցին, քաղաքական կուսակցություններ, անհատներ։

Վերջին երեք լավ լուրերը հայտնեց Արշամյանը՝ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամը՝ յուրաքանչյուրը 3 միլիոն դոլար են փոխանցել հիմնադրամին։ Լոս Անջելեսում Ալ Եսայանը և իր ընկերները նույնպես հավաքագրել են 1 միլիոն դոլար և փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

««Հայաստան» համահայկական հիմնադրամի հոսքերով եկած գումարները տնօրիվում են միասնական որոշմամբ, քանի որ այս դրամահավաքը հայտարարվել է միասնական որոշմամբ։ Միջոցները ծախսվում են թիկունքի ամրապնդման, մեքենաների գնման, զինվորի կոշիկի, վիրավորների բուժման համար, այսինքն գումարները ծախսվում են հումանիտար ուղղությամբ, ըստ անհրաժետության», – մանրամասնեց Արշամյանը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:03
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
16:46
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում
16:30
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:11
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Իրենք հաշվարկել էին, որ կհավաքեն 65%-ից ավելի ձայն․ Արթուր Խաչատրյան
15:56
Իրենք հաշվարկել էին, որ կհավաքեն 65%-ից ավելի ձայն․ Արթուր Խաչատրյան
Իմ տղան պատերազմ անցած է, վարժական հավաքից չի խուսափի, մի' կասկածեք. Անդրանիկ Քոչարյան
15:26
Իմ տղան պատերազմ անցած է, վարժական հավաքից չի խուսափի, մի’ կասկածեք. Անդրանիկ Քոչարյան
Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել
15:11
Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում
14:57
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
14:32
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Ալեն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ԱԺ նախագահն է, որը պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով. Կոնջորյան
14:11
Ալեն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ԱԺ նախագահն է, որը պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով. Կոնջորյան
Պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյան
13:52
Պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյան
Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները.  Ծառուկյան
13:25
Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները. Ծառուկյան
ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկում ցորենի հերթական խմբաքանակը
13:05
ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկում ցորենի հերթական խմբաքանակը
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել. Ռուբինյան
12:21
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել. Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
11:59
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան