Երևանի ավագանու արտահերթ նիստում այսօր միաձայն համաձայնություն տրվեց Երևանի 2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին 100 միլիոն դրամ հատկացնելու որոշմանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանն ասաց, որ գումարն ուղղվելու է հակառակորդի կողմից Արցախի մայրաքաղաքի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնման կապիտալ աշխատանքների իրականացմանը:

















