«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ:
Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այսպիսով մերժելով Ծառուկյանի պաշտպանների բողոքը:
Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալու համար:

















