

ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը կորոնավիրուսով հիվանդների աճի հետ կապված փաստեց, որ թվերն արագ են աճում և շուտով խնդիրներ են առաջանալու։
«Այսօր մեր առողջապահական համակարգը սպասարկում է վիրավոր զինվորներին, ուստի կոչ եմ անում մեր հայրենակիցներին զգոնությունը չկորցնել։ Կորոնավիրուսով հիվանդների թվի աճը կարող է խանգարել մեր վիրավոր զինվորների բուժմանը։ Հետևաբար, հանուն զինվորների, պետք է թվերը իջեցնենք»,- ասաց Մարուքյանը։
Խորհրդարանական դիվանագիտության մասով Մարուքյանը շեշտեց, որ իրենց հաջողվել է էական հաջողություններ գրանցել, այդ մասին են վկայում միջազգային կառույցների կողմից հնչեցված վերջին հայտարարությունները։ «Լուսավոր Հայաստան»-ի բոլոր պատգամավորները ներգրավված են միջազգային գործընկերներին իրազեկելու գործում։
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը մանրամասնեց, որ միջազգային իրավունքով զբաղվող մեր բոլոր հայրենակիցները կոնսոլիդացվել են՝ ուսանողներից մինչև աշխարհասփյուռ գործընկերներ, համագործակցում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև մյուս գերատեսչությունների հետ, որպեսզի կարողանան միջազգային իրավունքի այն խախտումները, որոնք կատարվել են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, վեր հանվեն և պատշաճ ձևով ներկայացվեն Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր միջազգային կառույցներում, նաև տարածաշրջանային կառույցներում։ Պատգամավորը հիշեցրեց, որ արդեն 2 միջանկյալ միջոց ունենք կիրառված Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և այս գործընթացը շարունակական է լինելու։
«Եվրոպական երկրների մեր գործընկերներն արդեն իսկ սկսել են նախապատրաստել գործընթաց՝ համընդհանուր իրավազորության ուժով պատերազմական հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ուղղությամբ, ինչը նշանակում է, որ պատերազմական հանցագործությունների կատարման մեջ կասկածվող Ադրբեջանի այն բոլոր անձինք, ովքեր որ դուրս կգան եվրոպական երկրներ, նրանց նկատմամբ հնարավոր կլինի քրեական հետապնդում սկսել հենց այդ երկրներում։ Եթե դա հաջողվի, ապա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության շատ ներկայացուցիչներ չեն կարողանա ոտք դնել քաղաքակիրթ աշխարհի երկրներ»,- հավելեց Սիմոնյանը։
Քրիստինե Հովսեփյան
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…