

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:
Վարչապետը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին, որոնք իրականացվում են Թուրքիայի հրահրմամբ և աջակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փաստացի այսօր Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար, քանի որ ադրբեջանական կողմից պատերազմական գործողություններին Թուրքիայի միջամտությամբ ներգրավված են նաև ահաբեկչական խմբավորումների անդամներ: Կառավարության ղեկավարը նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների՝ հրադադար հաստատելու կոչի մասին հայտարարությունը, ընդգծել է, որ մեր երկիրը ողջունել է այն:
«Կարևոր է, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Վստահ եմ, որ հաջողությամբ կշարունակենք կառուցողական երկխոսությունը ԵԱՏՄ-ի նպատակների իրականացման և զարգացման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ստեղծված իրավիճակում ևս Երևանում միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերի:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…