Հայաստան
08.10.2020

Բացի կառավարությունից այսօր ոչ ոք կարգավիճակ չունի

Բացի կառավարությունից այսօր ոչ ոք կարգավիճակ չունի

Պատերազմում լինում են նաև դավաճանություններ, որոնք արագ պետք է չեզոքացնել։ Մարդիկ, ովքեր ցանկանում են արդարացնել իրենց փախուստը մարտի դաշտից, պանիկա են տարածում, նաև կան ուժեր, որ պանիկա են տարածում։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց Անդրանիկ Քոչարյանը։

Վերջինս ընդգծեց, որ նույնիսկ հոդվածները, որոնք թուլացնում են երկրի անվտանգությունը, անթույլատրելի են. «Այս պատերազմին բոլորը տվել են իրենց ամենաթանկը՝ որդուն, եղբորը, ընկերոջը կամ բարեկամին, ուստի եկեք միասնական ձևով դուրս գանք այս պատերազմից»։

Քոչարյանը համոզված է՝ պառակտում սփռողները պետք է օր առաջ չեզոքացվեն, դավաճանական ենթադրությունները պետք է շատ արագ բացառել։ Պատերազմը չի ընդունում ենթադրություններ։

ԱԱԾ տնօրենի պաշտոնանկության մասով Քոչարյանը նկատեց, անվտանգության ոլորտում մի փոքր թերացումը կարող է աղետալի լինել, հատկապես, երբ այդ թերացումը նկատել է երկրի վարչապետը։

Իսկ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասնաբար աշխատում են, և այդ համատեղ աշխատանքը պետք է օրինակելի լինի արտախորհրդարանական ուժերի համար։

Քոչարյանը անդրադարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Երևան վերադառնալու մասին։ Երբ Ստեփանակերտում հրթիռակոծությունը սաստկացավ, բոլոր նախկին քաղաքական դեմքերը լքեցին Ստեփանակերտը։ Բայց բոլոր լրատվամիջոցները գրեցին, որ Ռոբերտ Քոչարյանը եկել է ՌԴ դեսպանի հետ շտապ հանդիպման, թեպետ բոլոր պատգամավորները հերթով հանդիպել են դեսպանին։

«Այստեղ ոչ ոք կարգավիճակ չունի, բացի կառավարող շրջանակներից։ Կառավարիչները պետք է կառավարեն, մնացածը, ովքեր կառավությունից դուրս են, նրանք մի կարգավիճակ կարող են ունենալ՝ զինվորագրվել, կամավորագրվել և գնալ կանգնել մեր զինվորների կողքը՝ անկախ նախկինում նրանց զբաղեցրած պաշտոնից»։

Պատգամավորը շեշտեց, որ Սեյրան Օհանյանը, Արթուր Աղաբեկյանը առաջին իսկ օրից իրենց շոշափելի մասնակցությունն են ունեցել ծավալվող ռազմական գործողություններում, ի տարբերություն Ստեփանակերտից լուսանկարներ հրապարակող մի շարք այլ նախկին պաշտոնյաների։

«Այսօր մեր երկիրն ունի ռեսուրսի խնդիր, բայց նույն Ռոբերտ Քոչարյանը իր խափանման միջոցը փոխելու համար, մեկ օրվա ընթացքում 4 միլիոն դոլար մուծում արեց, որպեսզի ինքը Սևանում պտտվի։ Ցանկացած մարդ, եթե ունի ռեսուրս, պետք է ներդներ մեր երկրի անվտանգության ամրապնդման համար»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ նախկինները օգտակար կապերի մասին էին խոսում նաև, բայց պարզվեց, որ դրանք պարզապես չկան։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն