Արցախ

Դավաճանը Արցախում հանդիպել է Սերժ Սարգսյանի, Քոչարյանի ու Վանեցյանի հետ | 1in.am

Ազգային անվտանգության ծառայությունում հետաքննություն է սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած ահազանգի հիման վրա։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իրեն ահազանգել են, որ առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Վարչապետը նշել է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն:

Այս գործով արդեն իսկ ձերբակալված անձ կա, որը Ստեփանակերտի բնակիչ է։ Նա ձերբակալվել է Երևանում։ Մամուլում արդեն իսկ տեղեկություն կա, որ ձերբակալված անձը Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի մտերիմն է։

1in.am-ը գրում է, որ լրատվականին հաջողվել է պարզել, որ այդ անձը պատերազմական այս օրերին Արցախում հանդիպումներ է ունեցել այնտեղ գտնվող նախկին նախագահներ ՌոբեՐտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։ Թե ինչ են քննարկել այդ հանդիպման ժամանակ՝ մեզ հայտնի չէ, թեև կարելի է արդեն կռահել։ Բացառված չէ նաև, որ հանդիպման ժամանակ ինֆորմացիայի որոշակի փոխանակում է եղել։

Թիվ 1

Recent Posts

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

34 minutes ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

35 minutes ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

1 hour ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

3 hours ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

22 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

22 hours ago