Հայաստան
10.10.2020

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը, այո՛, կարող է դառնալ այս իրավիճակից ելք». վարչապետ

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը, այո՛, կարող է դառնալ այս իրավիճակից ելք». վարչապետ

«Երբ մի ժողովուրդ կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առաջ» – Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես է նկարագրում Լեռնային Ղարաբաղում ներկայիս իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, երբ մի ժողովուրդ ցեղասպանության վտանգի ներքո է, և որն իր պատմության մեջ տեսել է ցեղասպանություն՝ ես խոսում եմ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության մասին, որին զոհ գնաց 1,5 մլն հայ, և գործնականում Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ էթնիկ զտման միջոցով ազատվեց հայերից: Եվ, իմիջիայլոց, կարծում եմ, որ Թուրքիան 100 տարի անց տարածաշրջան է վերադարձել՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար: Ընդ որում՝ ցեղասպանությունը շարունակելը ոչ միայն էմոցիոնալ վրեժի կամ հայատյացության արդյունք է, այլև Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի ճանապարհին վերջին խոչընդոտն են՝ շարունակելու իրենց էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք: Ահա այս պայմաններում, երբ ցեղասպանության վտանգի առաջ է կանգնած ժողովուրդը, ինքը չի ասում՝ իմ ռեսուրսները բավարա՞ր են, թե՞ բավարա՞ր չեն, ցեղասպանվե՞ն, թե՞ չցեղասպանվեն:

Փորձ է արվում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկել և հայերին դուրս մղել այնտեղից, ոչնչացնել հայությանը: Այստեղ սկզբունքային նշանակություն ունի ռազմական գործողություններում Սիրիայից վարձված ահաբեկիչների մասնակցությունը, որոնք հավաքագրվել և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմելու համար Ադրբեջան են բերվել Թուրքիայի կողմից:

Հայաստանի վարչապետը նախազգուշացնում է էսկալացիայի վտանգի մասին, եթե Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը միջազգային հանրության կողմից լուրջ չընդունվի: Նա խոսում է 3-րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե միջազգային հանրությունը պատշաճ ձևով չարձագանքի, այս պատերազմը կարող է ընդլայնվել մեր տարածաշրջանում՝ դեպի ավելի մեծ տարածաշրջան: Միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ վերաբերվի այս իրավիճակի: Հակառակ դեպքում մենք կարող ենք կանգնել 3-րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի առաջ: Որովհետև՝ ասել եմ և էլի չեմ զլանա ասել, եթե միջազգային հանրությունը, մասնավորապես, Եվրոպան այս իրավիճակին պատշաճ չարձագանքի, հարկ է ոչ հեռավոր ապագայում Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում: Էլի պետք է պատմությանը հղում անենք՝ ինչպես եղել է արդեն անցյալում:

Հայաստանի վարչապետը կոմպրոմիսի պատրաստակամություն հայտնում է, բայց հարցականի տակ է դնում՝ արդյոք այդ պատրաստակամությունը փոխադա՞րձ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կոմպրոմիսը հնարավոր է այն պայմաններում, եթե կողմերը պատրաստ են կոմպրոմիսի: Ադրբեջանը պատրաստ չէ: Տեսեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նախագահների մակարդակով՝ Դոնալդ Թրամփ, Էմանուել Մակրոն և Վլադիմիր Պուտին, հայտարարություն են ընդունում և կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը: Հայկական կողմերը ողջունում են այդ հայտարարությունը: Ադրբեջանը չի արձագանքում որևէ կերպ: Իսկ Թուրքիան հայտարարում է, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները, որից հետո Ադրբեջանը հայտարարում է, որ ռազմական գործողությունները կդադարեցնի միայն, այսպես ասած, Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո:

Եվ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը, այո՛, կարող է դառնալ այս իրավիճակից ելք:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն