Հայաստան
11.10.2020

Այսօր Էրեբունի-Երևանի օրն է, քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին․ Հայկ Մարության

Այսօր Էրեբունի-Երևանի օրն է, քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այս օրերին մեր ամբողջ ջանքը, մտքերն ու աղոթքները ուղղել ենք Արցախ: Թշնամու ահաբեկչական բանակների պարտադրած այս ահռելի պայքարում յուրաքանչյուրս մեր ոլորտում լծվել ենք Հայրենիքի պաշտպանության ու հաղթանակի սուրբ գործին: Վստահ եմ, որ մեր սերունդները, այս օրերի մասին հիշելիս, մեր տղաների սխրանքին ձոնված հերոսապատումների կողքին պատմելու են նաև միասնականության ու նվիրումի ոգու մասին, որ այս օրերին թևածում է մեզանում:

Այսօր Էրեբունի-Երևանի օրն է: Տոնական միջոցառումները, հասկանալի է, հետաձգվել են՝ քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին: Իսկ այսօր եկեք արձանագրենք, որ մենք, պահելով Արցախի սուրբ հողը, պահում ենք նաև Էրեբունի ամրոցի հազարամյա պատերը, պահում ենք Օպերան ու Ազգային պատկերասրահը, Սուրբ Սարգսի տաճարն ու Մատենադարանը: Հաղթանակից հետո մենք կվերակառուցենք Արցախում բարբարոսի հարվածից տուժած մեր քաղաքները ու է՛լ ավելի կշենացնենք դրանք՝ հազարերորդ անգամ ապացուցելով, որ հայի հաստատակամությունն ու ապրելու կամքը անխորտակելի են: Եվ ես վստահ եմ, որ այսուհետև մեր օրացույցում միայն տոնական ամսաթվեր են ավելանալու: Ուրիշ հեռանկար չկա: Որովհետեւ մեր գործը արդար է, հաղթանակը՝ անխուսափելի:

Փա՜ռք հերոսներին, փա՜ռք միասնական հայությանը, կեցցե՜ հավերժական Հայաստանն ու Արցախ աշխարհը»։

Լրահոս
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
16:46
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում
16:30
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:11
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Իրենք հաշվարկել էին, որ կհավաքեն 65%-ից ավելի ձայն․ Արթուր Խաչատրյան
15:56
Իրենք հաշվարկել էին, որ կհավաքեն 65%-ից ավելի ձայն․ Արթուր Խաչատրյան
Իմ տղան պատերազմ անցած է, վարժական հավաքից չի խուսափի, մի' կասկածեք. Անդրանիկ Քոչարյան
15:26
Իմ տղան պատերազմ անցած է, վարժական հավաքից չի խուսափի, մի’ կասկածեք. Անդրանիկ Քոչարյան
Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել
15:11
Հղի կանանց մուտքն ԱՄՆ կարող է արգելվել
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում
14:57
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
14:32
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Ալեն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ԱԺ նախագահն է, որը պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով. Կոնջորյան
14:11
Ալեն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ԱԺ նախագահն է, որը պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով. Կոնջորյան
Պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյան
13:52
Պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյան
Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները.  Ծառուկյան
13:25
Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները. Ծառուկյան
ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկում ցորենի հերթական խմբաքանակը
13:05
ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկում ցորենի հերթական խմբաքանակը
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել. Ռուբինյան
12:21
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել. Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
11:59
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իրանը համաձայնել է այն ամենին, ինչ մեզ պետք է․ Թրամփ
11:36
Իրանը համաձայնել է այն ամենին, ինչ մեզ պետք է․ Թրամփ