Հայաստան
12.10.2020

Հայաստանը մտադիր է տարածաշրջանը «մաքրել ահաբեկիչներից»

Հայաստանը մտադիր է տարածաշրջանը «մաքրել ահաբեկիչներից»

Ելույթ ունենալով իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին հաջորդած ճեպազրույցում՝ ՀՀ ԱԳ նախարարը մեղադրել է Ադրբեջանին հայության ֆիզիկական բնաջնջմանն ուղղված ցեղասպան քաղաքականության համար: Նա շեշտել է, որ Բաքուն այդ գործողություններն իրականացնում է Թուրքիայի եւ վերջինիս կողմից հավաքագրված միջազգային ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ:

«Ադրբեջանը դարձել է Թուրքիայի ազդեցության ընդլայնման հարթակ եւ միջազգային ահաբեկչության օջախ, որը հղի է ահաբեկչության ակտիվության աճով ինչպես բուն տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ այսօր եւ վաղը Մոսկվայում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նա շեշտել է հրադադարի ռեժիմի իրագործումը վերահսկելու վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը:

«Մենք վաղուց ենք խոսում այդ մասին, եւ ադրբեջանական կողմն է, որ միշտ հրաժարվել է քննարկել վերիֆիկացիոն մեխանիզմները», — հիշեցրել է Մնացականյանը:

Այս կապակցությամբ Սերգեյ Լավրովը նկատել է, որ վերիֆիկացիոն մեխանիզմների կարեւորությունը քննարկվել է Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում, որոնք նախորդել են հոկտեմբերի 9-10-ը կայացած մոսկովյան հանդիպումը:

Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել ակտիվ միջնորդական ջանքերը քաղաքական կարգավորման ուղղությամբ թե որպես Մինսկի խմբի համանախագահ, թե ազգային մակարդակով:

«Մեր դիրքորոշումն այն է, որ չի կարելի հետաձգել քաղաքական կարգավորումը», — նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն