ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։
Այս մասին տեղեկացրել է Միրզոյանն ու գրել.
«Տիկին Մատվիենկոյին տեղեկացրեցի Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի չպահպանման և խաղաղ բնակավայրերի շարունակվող հրթիռակոծման, ինչպես նաև թուրքական և միջազգային ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ»։

















