Հայաստան
13.10.2020

Եթե մեզ սպառնում է պետության կորուստ, մենք կկռվենք մինչև վերջ

Եթե մեզ սպառնում է պետության կորուստ, մենք կկռվենք մինչև վերջ

«Հայաստան պետության գոյության պատերազմ է, հայրենական պատերազմ է, մեր անկախության համար ենք պայքարում։ 2014 թվականից միշտ իմ հարցազրույցներում շեշտել եմ, որ պետք է պատրաստվենք լայնածավալ պատերազմի առանց պատրանքների, քանի որ պատերազմը անխուսափելի էր»,- Թիվ1 լրատվականի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Քաղաքագետն ընդգծեց, որ պատերազմը մեր ընտրությունը չէ, բայց արդեն ներքաշվել ենք պատերազմի մեջ, ուրեմն պետք է գոտեպնդվենք, ստրատեգիական առումով պետք է ադրբեջանական բանակը հյուծենք, որն այսօր մեծ հաջողությամբ իրականացվում է հայկական Զինված ուժերի կողմից։

Լևոն Շիրրինյանը հայտնեց, որ համոզված էր՝ մարդասիրական հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը չէր պահպանվելու, քանզի թուրքական ավանդույթի մեջ չկա հրադադարի ռեժիմի պահպանում։ Ադրբեջանը և Թուրքիան հրադադարն օգտագործում են բացառապես վերադասավորվելու, ուժերը համախմբելու և դիմացինին խաբելու համար։ Իսկ Ռուսաստանի միջնորդական դերի կարևորության մասով նկատեց, որ ռազմավարական դաշնակիցը երբեք խնդրի լուծում չի ասել, միշտ ասել է հակամարտության կարգավորում։ «Կարգավորում նշանակում է արտաքինից կոնֆլիկտը կարգավորել, ոչ թե լուծել»,- առանձնացրեց Շիրինյանը։

Նա պնդեց՝ Թուրքիային իր ծավալապաշտական նկրտումներից կարող է ստիպել հրաժարավել միայն մեր հզոր Բանակը, իսկ Արտաքին գործերի նախարարությունը պետք է աշխատի ռազմաքաղաքական հրամանատարության հետ միասին. «Պետք է ստեղծվի հակաթուրքական կոալիցիա՝ ալյանս։ Պետք է ձևավորվի հակաթուրք պետությունների ալյանս, որոնց մեջ առաջին հերթին պետք է նկատի ունենալ Հունաստանին»։

Անդրադառնալով այն շահարկումներիին, որ վերջին երկու տարում վարած սխալ դիվանագիտական աշխատանքը հանգեցրեց պատերազմի, Շիրինյանը շեշտեց՝ երեք նախագահները բանակցել են հող հանձնելու շուրջ, այդ մասին փաստեց Իլհամ Ալիևը, միայն Նիկոլ Փաշինյանն է, որ հրաժարվել է հող հանձնելուց։ Եվ հակառակը՝ այսօրվա ոգեղենությունը, պայքարելու վճռականությունը հեղափոխությունից հետո առաջացած ազատատենչության արդյունքն է։

Վարչապետի աղմկահարույց հայտարարությունը սադրիչ տեղեկություններ տարածող ուժերի մասով Շիրինյանին հիշեցրել է 1920 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության կործանումը՝ «մոդելի կրկնություն է»։ Քաղաքագետը դժգոհ է, որ արտակարգ իրավիճակում համապատասխան խիստ միջոցներ չեն կիրառվում սահմանված ռեժիմը խախտողների նկատմամբ, Արցախ են մեկնում բոլոր ցանկացողները, որը պարզապես անթույլատրելի է։

Իսկ վերջին երկու տարում Հայկական Բանակը, նախկինում կողոպտված լինելով, կարողացել է վերակազմակերպվել, և վստահ կարելի է ասել, որ ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի մակարդակով լավագույն բանակներից մեկն է՝ հաշվի առնելով մեր սպառազինության մակարդակը։

«Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախության ճանաչումը ելքի սկիզբն է։ Իսկ մենք հաղթել ենք, քանզի հակառակորդի բոլոր ստրատեգիական մտահղացումները փշրվել են։ Եթե մեզ սպառնում է պետության կորուստ, մենք կկռվենք մինչև վերջ, պետք է բոցավառենք այս ամբողջ տարածաշրջանը»,- եզրափակեց Լևոն Շիրինյանը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն