Հայաստան
13.10.2020

Մեր գործն արդար է, մենք պայքարում ենք մեր ազգի գոյության համար

Մեր գործն արդար է, մենք պայքարում ենք մեր ազգի գոյության համար

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը, խախտելով հրադադարի ռեժիմը, լայնածավալ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության սահմանների ողջ երկայնքով: Ալիևը բազմիցս օգտագործել է Ղարաբաղյան հակամարտությունը՝ Ադրբեջանի ներսում առկա դժգոհությունները սանձահարելու համար, սակայն այս անգամ իրավիճակն այլ է: Կա պատերազմը հրահրող մեկ այլ ուժ, և այդ ուժը Թուրքիան է, որը որոշել է ի կատար ածել իր վաղեմի մտադրությունը՝ հայաթափ անել Արցախը: Այն, որ առկա է Թուրքիայի ակնհայտ ներգրավվածություն՝ այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ. թուրքական բարձրաստիճան զինվորականներն ակտիվ մասնակցություն են ունենում ռազմական գործողություններին, կիրառվում է  թուրքական ռազմական տեխնիկա, Թուրքիայի կողմից Արցախ են ուղարկվել հազարավոր վարձկաններ, որոնք եկել են Սիրիայից, Աֆղանստանից, Լիբիայից: Հայերին պարտադրված այս պատերազմը ևս մեկ անգամ Թուրքիայի կողմից կատարվող փորձ է՝ լռեցնելու 1915-ին Ցեղասպանության ենթարկված ազգին: Թուրքիան փորձում է ավարտին հասցնել այն, ինչը նրան չի հաջողվել անել 105 տարի առաջ՝ բնաջնջել հայ ժողովրդին:

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, դրա վառ վկայությունն է. թիրախավորվում է խաղաղ բնակչությունը, հրետակոծվում են նրանց բնակավայրերը, դպրոցները, մանկապարտեզները, անգամ հայկական եկեղեցին, որը դարեր շարունակ հանդիսացել է հայ ժողովրդի ինքնության պահպանման խորհրդանիշը: Եվ այս ամենը քողարկելու, դեպքերի իրական լուսաբանումից խուսափելու համար հակառակորդը թիրախավորում է նաև լրագրողներին: Արդեն քանիցս գրանցվել են դեպքեր, երբ լրագրողները հայտնվել են կրակի կիզակետում:

Թուրքիան, փոխարենը գիտակցելու պատմական փաստերը և դրանց հետ կապված բարոյական պատասխանատվությունը՝ պարզապես այլևս չի ցանկանում հանդուրժել այն հանգամանքը, որ հայերը նույնիսկ 105 տարի անց չեն մոռանում և  շարունակում են պահանջել Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Ընդ որում, Թուրքիայի ակտիվացումը Հարավային Կովկասում ոչ պակաս մտահոգիչ պիտի լինի նաև աշխարհի մնացած երկրների, հատկապես՝ Ռուսաստանի համար, քանզի Թուրքիայի անհագ ղեկավարը շատ հեռուն գնացող մտադրություններ ունի: Արցախյան հակամարտությունում ներգրավվելը դեռ միայն սկիզբն է, նրա պլանների շատ փոքր մասը: Նա նպատակ ունի կյանքի կոչել երիտթուրքերի պանթյուրքական գաղափարները:

Կար Սիրիա, Լիբիա, հիմա էլ Արցախ: Ո՞ր երկրի տարածքն է հաջորդը հայտնվելու այս՝ արյան մեջ շաղախված առաջնորդի թիրախում: Օգտվելով ներկայում առկա աշխարհաքաղաքական իրավիճակից՝ Թուրքիան փաստացի որոշեց ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում՝ մինչ Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների և Նավալնու թունավորման պատմության վրա, իսկ ԱՄՆ-ը զբաղված է առաջիկա նախագահական ընտրություններով:

Եթե Թուրքիայի և նրա ղեկավարի նկատմամբ համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, ապա աշխարհը ոչ հեռու ապագայում մեծ խնդրի առաջ է կանգնելու: Թուրքիայի նկատմամբ անպայման պետք է պատժամիջոցներ կիրառվեն: Անտարակույս, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը պիտի հայտնվեն ահաբեկչական երկրների ցանկում: Չմոռանանք նաև, որ Թուքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ուստի, կարծում եմ, ՆԱՏՕ-ին հատկապես պիտի մտահոգի իր անդամ երկրի կողմից բացահայտորեն ահաբեկչական գործողություններին մասնակցությունը:

Ինչ վերաբերում է անձամբ Էրդողանին, ապա նրա մարդատյաց քաղաքականությունն, անշուշտ, պիտի իր արժանի գնահատականը ստանա: Ընդհանրապես, մարդկության դեմ հանցանք գործած պետությունների ղեկավարներին դատում են Հաագայի  դատարանով: Տվյալ դեպքում ևս Հաագան ճիշտ նրա և նրա նմանների տեղն է:

Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան՝ հանձինս իրենց անփառունակ ղեկավարների, պատմում են ամբողջ աշխարհին, թե ինչպես են հայերը օկուպացրել իրենց տարածքները, մինչդեռ բոլորս էլ փայլուն հիշում ենք, թե ի՛նչ պայմաններում և ու՛մ ջանքերով 1921 թվականին Արցախը բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին՝ մի երկրի, որը մինչև 1918 թ. պարզապես գոյություն չուներ քարտեզի վրա:

Նրանք հիշում են, որ Արցախն իրենցն է, բայց իբր չեն հիշում Համիդյան ջարդերը, Ադանայի կոտորածը, հայոց Մեծ Եղեռնը, Սումագայիթը, Բաքվի ջարդերը…

Նրանք իբր չեն հիշում, իսկ մենք իրավունք չունենք մոռանալու և պարտավոր ենք պահանջել, որ մարդասպաններն իրենց արժանի պատիժը ստանան:

Ի դեպ, պատմությունը վկայում է, որ աշխարհի հզորագույն կայսրություններն, ինչպիսիք էին օրինակ՝ Ասորական, Հռոմեականՙ Բյուզանդական, Պարսկական և Օսմանյան կայսրությունները, իսպառ ոչնչացան աշխարհի երեսից այն բանից հետո, երբ փորձեցին սպառնալ հայ ազգի գոյությանը: Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և թող Թուրքիայի և Ադրբեջանի վայ-ղեկավարները չմոռանան այդ մասին:

Կա մի շատ կարևոր հանգամանք, որի մասին Թուրքիայի առաջնորդը կարծես մոռացել է: Ինչի՞ շնորհիվ է Թուրքիան հզորացել և ունի այսօրվա դիրքը. չէ՞ որ այդ հզորացումը հնարավոր դարձավ այլ երկրների միջև ծագած տարաձայնությունների ֆոնին:

Ինչու՞ է այս երկրի ղեկավարի արկածախնդրությունը մնում անպատժելի և որքա՞ն սա դեռ պիտի շարունակվի: Պատասխանը շատ պարզ է. քանի դեռ խոշոր տերություններից ոմանք շահում են Թուրքիայի գործողություններից՝ Թուրքիան անկասելի է լինելու: Սակայն Էրդողանն իր տեսակով պատկանում է այն մարդականց շարքին, որոնք չունեն չափի զգացում. նա իր վարքագծով հիշեցնում է հայտնի հեքիաթի պառավին, որն ի վերջո կոտրած տաշտակի առաջ հայտնվեց: Վստահ եմ, որ շատ շուտով նա կսկսի խնդիրներ առաջացնել հենց այն մարդկանց և այն երկրների համար, ում շնորհիվ նա հաջողության է հասել: Հենց դա էլ լինելու է նրա վերջի սկիզբը, և այդ օրն իրեն երկար սպասել չի տա: Ովքեր նրան ծնել են, նրանք էլ կոչնչացնեն:

Իսկ առայժմ նրան չեն սթափեցնում նույնիսկ թուրք մտավորականների կոչերը. այն մտավորականների, որոնք ընդունել են Ցեղասպանության փաստը և հստակ տեսնում են, թե ինչպիսի արագությամբ է իրեն ժամանակակից պետություն համարող Թուրքիան գլորվում միջնադար։

Ինչ վերաբերում է Հայաստանին և Արցախին՝ ներկայիս իրողությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ հայ մայրերն այսօ՛ր էլ ծնում են մեր ազգին արժանի զավակներ: Մենք ունենք խիզախ ու հայրենասեր հերոսներ, որոնք ամուր կանգնած են մեր սահմանին: Հայ ազգը կրկին ապացուցում է ամբողջ աշխարհին, որ այն արժանի է ունենալու իր երազած հայրենիքը: Մեր գործն արդար է. մենք պայքարում ենք մեր ազգի գոյության համար: Այսօր ունենք իրենց նախնիներին չզիջող հայրենասեր սերունդ, տղաներ, որոնք մինչև վերջին շունչը պայքարում են թշնամու դեմ: Ինչպե՞ս կարելի է չհպարտանալ նրանցով, չհավատալ նրանց հաղթանակին:

Եվ ուրեմն՝ չկա որևէ այլ տարբերակ. միանշանակ հաղթելու՛ ենք:

Սարիբեկ Սուքիասյան

«ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի նախագահ

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն