Հայաստան
14.10.2020

Արցախից ժամանող և ժամանակավոր կեցավայր չունեցող քաղաքացիները պարզապես պետք է զանգահարեն 114 կամ 117 հեռախոսահամարներով

Արցախից ժամանող և ժամանակավոր կեցավայր չունեցող քաղաքացիները պարզապես պետք է զանգահարեն 114 կամ 117 հեռախոսահամարներով

Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը խաթարեց Արցախի բնականոն առօրյան՝ քաղաքացիական բնակավայրերը հայտնվեցին հրթիռակոծության տակ, վտանգվեց խաղաղ բնակիչների կյանքն ու առողջությունը։

Ռազմական գործողությունների ծավալման առաջին իսկ օրերից փակվեցին Արցախի դպրոցները, շուրջօրյա խնամքի հաստատությունների տարեցները տեղափոխվեցին Երևան։ Այս թեմայի շուրջ Թիվ1 լրատվականին տեղեկություններ է տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

«Մեր նախարարությունն իրականացրել է Ստեփանակերտի երեխաների և տարեցների շուրջօրյա խնամքի հաստատությունների, այսինքն՝ գիշերօթիկների և ծերանոցների բնակիչների տեղափոխումը Երևան և նրանց հետագա, ժամանակավոր խնամքի իրականացումը մեր հաստատություններում»,– ասաց տիկին Մարտիրոսյանը՝ նշելով, որ բոլոր երեխաների համար ապահովված են անհրաժեշտ պայմաններ, որևէ մեկը դուրս չի մնացել կրթական պրոցեսից, հաճախում են հաստատությանը մոտ գտնվող դպրոցներ։

Տիկին Մարտիրոսյանը հայտնեց, որ Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիները նաև հոգեբանական օգնություն են ստանում. «Բոլոր հաստատություններում կան հոգեբաններ, ովքեր աշխատում են երեխաների հետ, մենք նաև համագործակցում ենք անհատ հոգեբանների հետ, ովքեր կամավոր սկզբունքով ստանձնում են Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիներին անհրաժեշտ ծառայություններ մատուցելով»։

Անդրադառնալով Արցախից ժամանող և ժամանակավոր կեցության վայր չունեցող քաղաքացիների խնդրին՝ խոսնակը նկատեց, որ բոլոր նման դեպքերում պետք է պարզապես զանգահարել 114 կամ 117 հեռախոսահամարներով, և նախարարությունը կհոգա բոլոր այդ կարիքները։

«Իսկ այն դեպքում, երբ քաղաքացին ուղղակի ժամանել է գիշերային ժամերին կամ պետք է մի քանի ժամ սպասի՝ մինչև ժամանակավոր կեցավայր տեղափոխվելը, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող Հայորդաց տանը մենք հիմնել ենք Արցախից նոր ժամանող քաղաքացիների կայանման կետ, որտեղ նրանք կարող են հանգստանալ, սնվել, իսկ համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչները հենց տեղում կգնահատեն նրանց կարիքները և կհոգան դրանք»,– ամփոփեց Սոնա Մարտիրոսյանը։

Քրիստինե Հովսեփյան

 

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն